15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ովքեր պատվեցին Գալիպոլին

Թուրքիայում այսօր նշում են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցը, որին մասնակցում են 21 երկրների առաջնորդներ ու շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ: Արարողություններին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Իռլանդիայի, Իրաքի նախագահները, Քաթարի էմիրը, Ավստրալիայի վարչապետը, Նոր Զելանդիայի վարչապետը, Ուելսի արքայազն Չարլզը եւ նրա որդի Հարրին, Ռուսաստանի պետդումայի խոսնակը եւ այլոք, հայտնում է Интерфакс-ը:

Սև ծաղկեպսակներ «Ակօս»-ի մուտքի մոտ. թուրք ազգայնականները սպառնացել են հայկական թերթին

Այսօր առավոտյան, ժամը 7:15-ին Թուրքիայի «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախները» կազմակերպությունը հայկական «Ակօս» թերթի խմբագրության նոր շենքի մուտքին սև ծաղկեպսակներ են դրել: Վերոնշյալ կազմակերպություններից 2 հոգի շենքի դիմաց հայտարարություն են արել, տեսաձայնագրել և տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջում, գրելով` «Մի գիշեր առանց նախազգուշացնելու «Ակօս»-ում կհայտնվենք»:  Աղբյուր`    Ermenihaber.am

Թուրքական Cumhuriyet թերթն այսօր` հայերեն շապիկով

Թուրքական «Cumhuriyet» թերթն այսօր` ապրիլի 24-ին, լույս է տեսել արևմտահայերեն վերնագրով` «Այլևս երբէք»: Վերնագրի ներքևում թուրքերենով ավելացված ցավակցական ուղերձում ասվում է. «Սգում ենք 100 տարի առաջ այս հողերի վրա տեղի ունեցած համատեղ ցավը: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած դժբախտության ցավը դեռ թարմ է: Մարդու միտքը, խիղճը, իրավունքն ու արդարության զգացումը կաթվածահար անող այդ վերքի հետ […]

Մենք մեր հայ եղբայրների հետ տեղի ունեցած վիշտերը հարգում ենք. Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար

Թուրքիայի  Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել  է Ստամբուլի Հայոց պատրիարքարան` մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված  կրոնական արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Radikal» լրատվամիջոցի` նախարար Բոզքըրը պատրարքարանի ներկայացուցիչների հետ, հանդիպումից հետո, նախքան պատարագը զրուցել է լրագրողների հետ: Թուրք նախարարը, նշելով, որ Պոլսի հայոց պատրիարքի փոխանոր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից պատարագի մատուցումը […]

Թուրք օգտատերերը ֆլեշմոբ են սկսել և ներողություն են խնդրում հայերից

Թուրքական Twitter-ում թուրք օգտատերերը ֆլեշմոբ են սկսել և ներողություն են խնդրում հայերից։ «Ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում քննարկվում է Հայոց Ցեղասպանության հարցը, բայց մեզ համար ուշագրավ է, որ Twitter-ի թուրքական լսարանում ամենաքննարկվող թեման հենց Ցեղասպանությունն է»,- մեզ  հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ երկրորդ օրն է ինչ ֆլեշմոբը անցկացվում […]

Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը. Էրդողան

Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը` կապված 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետ: Այս մասին ավել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` հայերին ուղղված ուղերձում, որն ընթերցվել է Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպված պատարագի ժամանակ, գրում է РИА Новости–ն: «Մենք գիտենք ցավալի իրադարձությունների մասին, որոնք ապրել են հայերը նախկինում: Մենք անկեղծորեն կիսում ենք ձեր ցավը: Ուզում […]

Ռուսաստանին և Ֆրանսիային ուղղված համապատասխան դիվանագիտական քայլեր կլինեն. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեջլիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառմանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Մայ նեթ» լրատվական կայքի` թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան` թուրք վարչապետն ասել է. «Ռուսաստանի թեմայի հետ կապված խորհրդակցություն եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ: Համապատասխան քայլեր կլինեն: Երևանում Ռուսաստանի և Ֆրանսիայի […]

Ստամբուլի հայերը հավաքվել են այնտեղ, որտեղից 100 տարի առաջ մահվան են տարվել հայ մտավորականները

Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումների շրջանակում մեծ թվով մարդիկ ապրիլի 24-ին` տեղի ժամանակով առավոտյան 10:00-ին, հավաքվել էին պոլսահայ մտավորականներ Ավետիս Նաքաշյանի և Կոմիտաս վարդապետի նախկին տների դիմաց, գրում է armeniangenocide100.org-ը: Միջոցառման կազմակերպիչների անունից հանդես եկող Թաթլըոս Օզբեբեքը նշեց, որ այսօր միջոցառումը տեղի է ունենում այն վայրում, որտեղ ուղիղ 100 տարի առաջ մահվան երթի […]

Պոլսի Սբ Մարիամ եկեղեցում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող  հայկական Սուրբ Մարիամ եկեղեցում սկսվել է Հայոց պատրիարքարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը նվիրված  պատարագը: Ըստ թուրքական «Բուգյուն» թերթի` արարողությանը մասնակցում են կրոնական և քաղաքական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Թուրքիայի  Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ արարողությանը կմասնակցի ուղերձով: […]

Թուրքիայի քրդական կուսակցությունը ցեղասպանության զոհերի հիշատակին երթ է կազմակերպել

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (ԺՀԿ-HDP) Ստամբուլի տարածքային կառույցի կողմից քայերթ է անցկացվել նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքի` ապրիլի 23-ին ժամը 19:00-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում անցկացված երթի մասնակիցները, ի հիշատակ 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության զոհերի, 100 անգամ զանգեր են հնչեցրել: Երթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի