29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք մեր հայ եղբայրների հետ տեղի ունեցած վիշտերը հարգում ենք. Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար

Թուրքիայի  Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել  է Ստամբուլի Հայոց պատրիարքարան` մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված  կրոնական արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Radikal» լրատվամիջոցի` նախարար Բոզքըրը պատրարքարանի ներկայացուցիչների հետ, հանդիպումից հետո, նախքան պատարագը զրուցել է լրագրողների հետ: Թուրք նախարարը, նշելով, որ Պոլսի հայոց պատրիարքի փոխանոր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից պատարագի մատուցումը մեծ նշանակություն ունի, ընգծել է այն հանգամանքը, որ այս տարի առաջին անգամ թուրքական կառավարության ներկայացուցիչ է մասնակցում այդ կրոնական արարղությանը:

«Ինձ համար մեծ պատիվ է Արամ Աթեշյանի կողմից մատուցվելիք պատարագին այսօր ներկա գտնվելը: Կրոնական արարողությանը առաջին անգամ մասնակցելու է Թուրքական կառավարության ներկայացուցիչը: 1916-ից մինչև հիմա սա պաշտոնապես իրակականացվող արարողությունն է»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Բոզքըրը կրկնել է թուրքական ավանդական ժխտողական թեզը, թե 1915 թ. տեղի ունեցածի վերաբերյալ անհրաժեշտ է խորազնին և մանրամասն ոսումնասիրություն կատարել, ապա հավելել.

«Մենք  մեր հայ եղբայրների հետ տեղի ունեցած  վիշտերը հարգում ենք: Տեղի ունեցած վատ իրադարձությունները հաշվի ենք առնում: Այս պատճառով էլ այդ վշտերի հիշատակմանը երբեք դեմ չենք: Այդ պատճառով էլ մեր պարտքն ենք համարում մասնակցել հիշատակման կրոնական արարողությանը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ