28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայ-թուրքական հարաբերություններում ամենամեծ խնդիրը. Henaran.am-ի բացառիկ զրույցը թուրք պրոֆեսորի հետ

«Հայ-թուրքական հարաբերություններում առկա ամենամեծ խնդիրը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն է: Սրանից էլ բխում են մյուս խնդիրները, ինչպիսիք են դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստամբուլի Սաբանջը համալսարանի պրոֆեսոր Լեյլա Նեյզին:

2015 թ-ին Լեյլա Նեյզին դրական քայլեր չի ակնկալում թուրքական կառավարական շրջանակներից` ընդգծելով, որ թուրքական պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, ցավոք,  մնում է նույնը:

Նեյզին, մյուս կողմից փաստում է, որ Թուրքիայում կան այլ կերպ մտածողներ, թուրքական հասարակությունը աստիճանաբար փոխվում է: Ըստ նրա` նկատվող փոփոխությունները կապված են ոչ միայն Հայոց ցեղասպանության թեմատիկայի հետ, այլեւ պայմանավորված են Թուրքիայում ընթացող ժողովրդավարական պայքարի, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության փորձերով:

 «Հրանտ Դինքի սպանությունից հետո ոչ միայն Թուրքիայի ներքաղաքական կյանքում, այլեւ հայ համայնքում եւս էապես փոփոխություններ են նկատվում: Ժամանակին առկա զգուշավորությունը, վախի մթնլորտը կարծես թե այլեւս չկա: Շատ հայ երիտասարդներ բռնել են Դինքի ճանապարհը: Սա իրականում մեծ փոփոխություն է, եւ նման շարժումը կարող է առավել հաջողություններ գրանցել»,-ասել է թուրք պրոֆեսորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ