15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Էրդողանի սկանդալային սելֆին մեծ աղմուկ է բարձրացրել /ֆոտո/

Թուրքական «Nokta» ամսագրի շապիկին հայտնվել է ֆոտոշոփի օգնությամբ պատրաստված մի լուսանկար, որում պատկերված է նախագահ Էրդողանը` քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի դիակի ֆոնին սելֆի (ինքնանկար) անելիս: Լուսանկարը հայտնվել է  համացանցում` ամսագրի տպագրումից առաջ, գրում է Ermenihaber.am-ը: Սկանդալային լուսանկարը արագ տարածվել է սոցցանցերում և մեծ աղմուրկ բարձրացրել:  Ինչից հետո ամսագրի խմբագիրը հայտարարություն է տարածել այն […]

Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Իսրայելին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է իսրայելցի զինվորների ներխուժումը Յերուսաղեմում գտնվող Խարամի Շարիֆա տարածք և այնտեղի մահմեդականների նկատմամբ ուժի գործադրում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ`սեպտեմբերի 13-ին  իսրայելական զորքերը, ներխուժելով նշյալ տարածք, արգելափակել են մահմեդականների մուտքը այնտեղ: Հայտարարության մեջ Իսրայելին կոչ է արվում նախ անհապաղ դադարեցնել  վերոնշյալ գործողությունները, հարգել մարդկանց կրոնական իրավուքները, ինչպես […]

Թուրք –քրդական բախումները` թվերով

Թուրքիայում թուրք-քրդական բախումների վերջին 67 օրվա ընթացքում սպանվել է 1183 քուրդ զինյալ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` հուլիսի 7-ից սեպտեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում սպանվել են նաև ուժային կառույցները ներկայացնող 115 ծառայող (ոստիկան, զինվոր, թիկնապահ), 26 քաղաքացիական անձ, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է եղել: Ըստ աղբյուրի` բախումների ընթացքում վիրավորվել է 334 հոգի, որոնցից […]

Թուրքական օդուժը PKK-ին հասցրել է մինչ օրս եղած հարվածներից ամենամեծը

Թուրքիայի զինուժին պատկանող F-16 և F-4 տիպի ռազմական  ինքնաթիռները սեպտեմբերի 11-ի գիշերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող քրդական Քանդիլ, Հաքքուրք, Ավաշին, Մեթինա, Բասյան, Գարա և Զափ ռազմաճամբարները, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվական կայքը,  նշյալ օպերացիայի ժամանակ թուրքական օդուժի կողմից ոչնչացվել քուրդ գրոհայինների մինչև այժմ հայտնաբերված ամենամեծ  զինապահեստը: Թուրքական օդուժը ինտենսիվ կրակի տակ պահել […]

Թուրքիայում խաղաղ բնակիչների վրա արկեր են նետվում

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում իրավիճակն ավելի ծանր է, քան ներկայացնում են լրատվամիջոցները: Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի ինտերնետային կայքը՝ հղում անելով Ջիզրեյից դժվարությամբ փախած  քաղաքացու խոսքերին, գրում է  Ermenihaber.am-ը: Շըրնաքի բժշկական կենտրոններից մեկի ղեկավար Ազադ Քարագյոզը սեպտեմբերի 10-11-ի գիշերը երկու երեխաների և հղի կնոջ հետ թաքուն փախել է Ջիզրեյից: Նշելով, որ […]

Զայրացած թուրք ոստիկանը, դիմելով քրդաբնակ քաղաքի բնակիչներին, ասել է. «Բոլորդ հայ եք» /վիդեո/

Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումնեի հետևանքով արդեն մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարաված, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, գրում է Ermenihaber.am-ը: «IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողնալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը, դիմում է ժողովրդին հետևյալ խոսքերով. «Հայերը ձեզանով […]

Թուրքիան դատապարտում է Ղարաբաղում կայանալիք ընտրությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի ԱԳՆ-ն իր բողոքն ու դժգոհությունն է հայտնում Ղարաբաղում անցկացված ու դեռ անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ՝ համարելով դրանք միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների և ԵԱՀԿ-ի որդեգրած կսզբունքների խախտում: «Մենք դատապարտում […]

ԵԽ նախագահը անհանգստացած է Թուրքիայում ստեղծված իրավիճակով

Եվրախորհրդարանի(ԵԽ) նախագահ  Մարթին Շուլցը իր մտահոգությունն է հայտնել, Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, գրում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «bugun» թերթի կայքի փոխանցմամբ` Շուլցը թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ Թուրքիայում քաղաքացիական անձանց և զինկառույցների միջև բախումներ են տեղի ունենում: Իսկ Թուրքիայում մամուլի և լրագրողների  նկատմամբ գործադրվող ճնշումները, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) […]

Հրաժարվել է վարչապետի պաշտոնից

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը մերժել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը` զբաղեցնել վարչապետի պաշտոնը, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին գրել է Ֆուաթ Ավնի անունով Թվիթերյան սկանդալային գաղտնի օգտատերը, ով հայտնի է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ կուլիսային խոսակցությունների իր բացահայտումներով: Նա գրել է, որ Էրդողանը ցանկացել է վարչապետի պաշտոնում նշանակել Գյուլին, որպեսզի բարձրացնի «Արդարություն և զարգացում» […]

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Էգեյան ծովում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացվել են Թուրքիայի Իզմիր նահանգի  Ֆոչա, Ուրլա, Քարաբուրուն, Չեշմե շրջաններում,  Մանիսայում և այլ շրջակա բնակավայրերում, գրում է  Ermenihaber.am-ը: Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը` 11:13-ին՝ երկրի 7.02 կմ. խորությունում: Ըստ Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների՝  էպիկենտրոնը եղել է Քարաբուրուն – Դիքիլի – Միդիլլի բնակավայրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի