Թուրք –քրդական բախումները` թվերով
Թուրքիայում թուրք-քրդական բախումների վերջին 67 օրվա ընթացքում սպանվել է 1183 քուրդ զինյալ, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` հուլիսի 7-ից սեպտեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում սպանվել են նաև ուժային կառույցները ներկայացնող 115 ծառայող (ոստիկան, զինվոր, թիկնապահ), 26 քաղաքացիական անձ, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է եղել:
Ըստ աղբյուրի` բախումների ընթացքում վիրավորվել է 334 հոգի, որոնցից 3-ը Իրանի քաղաքացիներ են: Այս ընթացքում քուրդ զինյալների կողմից այրվել է 269 մեքենա, մեծամասամբ` բեռնատարներ:
Թուրքիայի ԶՈՒ-ն քրդերի դեմ օգտագործել է օդուժ, տանկեր, հրետանի: Ռազմական գործողությունները իրականացվել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ` երկրի սահմաններից դուրս:
Աղբյուր` Ermenihaber.am