24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Էգեյան ծովում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացվել են Թուրքիայի Իզմիր նահանգի  Ֆոչա, Ուրլա, Քարաբուրուն, Չեշմե շրջաններում,  Մանիսայում և այլ շրջակա բնակավայրերում, գրում է  Ermenihaber.am-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը` 11:13-ին՝ երկրի 7.02 կմ. խորությունում: Ըստ Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների՝  էպիկենտրոնը եղել է Քարաբուրուն – Դիքիլի – Միդիլլի բնակավայրերի տարածքը:

Ըստ աղբյուրի՝  ժամը 11:07-ին ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել նաև Քյութահիայի Սիմավ շրջանում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել  էր 3.5 մագնիտուդ: Նշվում է, որ 2 դեպքում էլ նյութական կամ մարդկային կորուստներ չեն գրանցվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ