29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում խաղաղ բնակիչների վրա արկեր են նետվում

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում իրավիճակն ավելի ծանր է, քան ներկայացնում են լրատվամիջոցները: Այս մասին հայտնում է թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի ինտերնետային կայքը՝ հղում անելով Ջիզրեյից դժվարությամբ փախած  քաղաքացու խոսքերին, գրում է  Ermenihaber.am-ը:

Շըրնաքի բժշկական կենտրոններից մեկի ղեկավար Ազադ Քարագյոզը սեպտեմբերի 10-11-ի գիշերը երկու երեխաների և հղի կնոջ հետ թաքուն փախել է Ջիզրեյից: Նշելով, որ Ջիզրեյի դեպքերից առաջ բնակչությունը ցորենի բերքահավաք էր կատարել՝ բժիշկը տեղեկացրել է, որ այժմ ցորենը ջիզրեցիների գրեթե միակ սնունդն է:

«Չկա խմելու ջուր, եղած քիչ քանակությամբ ջուրն էլ տրվում է նորածիններին: Մարդիկ շուտով ուժասպառ կլինեն ջրի պակասից: Մարդիկ միմյանց տուն չեն կարողանում գնալ, իրարից մեկուսացված են», – պատմել է Քարագյոզը՝ նշելով, որ Ջիզրեյում պարետային ժամը փողոց դուրս գալու արգելքից վերածվել է պատշգամբ դուրս գալու, պատուհանին մոտենալու արգելքի:

«Այնտեղ ոչ թե բախումներ են, այլ արկեր են նետվում, արկեր: Ոչինչ իրականում այնպես չէ, ինչպես հեռուստատեսություններն են պատմում, լսեք մեր ձայնը: Ջիզրեում արդեն 20-ից ավելի զոհ կա», -ավելացրել է Ջիզրեյի սպանդից մազապուրծ եղած քաղաքացին:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ