Թուրքական օդուժը PKK-ին հասցրել է մինչ օրս եղած հարվածներից ամենամեծը

Թուրքիայի զինուժին պատկանող F-16 և F-4 տիպի ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 11-ի գիշերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող քրդական Քանդիլ, Հաքքուրք, Ավաշին, Մեթինա, Բասյան, Գարա և Զափ ռազմաճամբարները, գրում է Ermenihaber.am-ը:
Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվական կայքը, նշյալ օպերացիայի ժամանակ թուրքական օդուժի կողմից ոչնչացվել քուրդ գրոհայինների մինչև այժմ հայտնաբերված ամենամեծ զինապահեստը:
Թուրքական օդուժը ինտենսիվ կրակի տակ պահել է 64 թիրախ: Թուրքական աղբյուրի ներկայացրած տվյալների համաձայն՝ գործողության հետևանքով սպանվել է մոտ 60 քուրդ զինյալ:
Հիշյալ օդային հարվածներին մասնակցել էր 21 ռազմական ինքնաթիռ:
Աղբյուր` Ermenihaber.am