15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Իսրայելին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է իսրայելցի զինվորների ներխուժումը Յերուսաղեմում գտնվող Խարամի Շարիֆա տարածք և այնտեղի մահմեդականների նկատմամբ ուժի գործադրում, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ`սեպտեմբերի 13-ին  իսրայելական զորքերը, ներխուժելով նշյալ տարածք, արգելափակել են մահմեդականների մուտքը այնտեղ:

Հայտարարության մեջ Իսրայելին կոչ է արվում նախ անհապաղ դադարեցնել  վերոնշյալ գործողությունները, հարգել մարդկանց կրոնական իրավուքները, ինչպես նաև չփորձել իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են փոփոխել Խարամի Շարիֆա տարածքի կարգավիճակը: Իսրայելական գործողությունները Թուրքիայի կողմից որակվել են որպես անօրինականություն:

«Մենք խստորեն քննադատում ենք 2015թ.սեպտեմբերի 13-ին Խարամի Շարիֆի տարածք ներխուժած իսրայելցի զինվորների գործողությունները և մահմեդականների մուտքի արգելափակումը դեպի այդ տարածք»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի` իսրայելական «Ռոշ աշան» տոնի օրերին, որը  հրեաների համար համարվում է նոր տարվա մեկնարկ, 50 իսրայելցի տարհանվածներ, Իսրայելի գյուղատնտեսության նախարար Ուրի Արիյելի  ուղեկցությամբ մուտք էին գործել  Հարամի Շարիֆում գտնվող «Ալ-աքսա» մզկիթ: Տեղի պաղեստինցիները փորձել են նրանց մուտքը արգելափակել, ինչին ի պատասխան նրանց նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել:

Իր հերթին իսրայելական ոստիկանությունը հայտարարել է, որ բախումը սկսել է այն ժամանակ, երբ իրենք մի խումբ պաղեստիցի երիտասարդների մոտ նկատել էին կասկածելի առարկաներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ