Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել /վիդեո/

Թուրքիայում երեկ` տեղական ժամանակով ժամը 14:00-ին պայթել է քրդերով բնակեցված Դիարբեքիրի Սիլվան թաղամասում տեղակայված զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկը: Թուրքական «Հաբերլեր»-ի փոխանցմամբ` պահեստը պատկանել է Թուրքիայի հատուկ ծառայություններին: Ինչպես հայտնի է դարձել, պայթյունի արդյունքում հրդեհ է ծագել: Առայժմ ոչինչ հայտնի չէ պայթյունի պատճառների եւ հնարավոր տուժածների մասին: Թուրքական ԶԼՄ-ները ահաբեկչության վարկածն են առաջ քաշել: