03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աղմկահարույց ձերբակալություններ Թուրքիայում

Թուրքիայի Կայսերի  քաղաքում սեպտեմբերի 16-ի առավոտյան ոստիկանական գործողություն է իրականացվել՝  ուղղված «զուգահեռ կառույցի» ենթադրյալ  աջակիցների դեմ, գրում է  Ermenihaber.am-ը:

Նշենք, որ Թուրքիայում «զուգահեռ կառույց» անվանում են իշխանությունների հետ խոր առճակատման մեջ գտնվող գյուլենական համայնքին՝  իսլամական շարժման առաջնորդ՝ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին:

Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ գործողության արդյունքում ձերբակալվել է 11 քաղաքացի, որոնց թվում՝  հայտնի թուրքական «Boydak Holding»  ընկերության և թուրքական «Մելիքշահ» համալսարանի  ղեկավարները:

Նշյալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ և «Boydak Holding»-ի գործադիր տնօրեն Մեմդուհ Բոյդաքը և մի շարք այլ գործարարներ այս առավոտ բերման են ենթարկվել իրենց տներից և աշխատավայրերից:

Նշենք , որ «Boydak Holding»-ը ներառում է 12 տարբեր ոլորտներում (կահույքի արտադրություն, բանկային գործ, տեքստիլ արդյունաբերություն և այլ) գործունեություն ծավալող 41 ընկերություն, որոնցից 8-ը տեղ են գտել Թուրքիայի ամենախոշոր 500 արդյունաբերական կազմակերպությունների ցուցակում: «Boydak Holding»- Թուրքիայում ապահովում է 14.000 աշխատատեղ:

Աղբյուր`    Ermenihaber.am


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ