29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը միջամտում է իշխող կուսակցության որոշումներին՝ ցուցադրելով իր անփոխարինելիությունը. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է տվել CNN-ի թուրքական ծառայությանը: Անդրադառնալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP)՝ առաջիկա համագումարին, Մահչուփյանը նշել է. «Մինչ այժմ միշտ էլ Էրդողանի անմիջական ազդեցությունը զգացվել է: Նա մի պահ ազատ թողեց ԱԶԿ-ին, ցանկացավ տեսնել, թե ինչ տեղի կունենա, բայց տեսավ, որ իրադարձություններն իր միջամտությունն են պահանջում: Դրա համար էլ միջամտեց», գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ Մահչուփյանի՝ ԱԶԿ-ի կուսակցական խորհրդի որոշումներին միջամտած Էրդողանը դրանով ցանկացել է նաև ընդգծել իր անփոխարինելիությունը: Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդականը ընդգծել է, որ վերջին շրջանում ԱԶԿ-ի ներսում որոշակի լարվածություն է առաջացել՝ կուսակցության խորհրդի ձևավորած ընտրացուցակի հետ կապված:

Այդ ցուցակն առաջացրել է կուսակցության անդամների դժգոհությունը, և դա ընկալվել է որպես վարչապետին ուղղված դժգոհություն…

«Ընտրություններին ընդամենը  1.5 ամիս է մնացել, ուստի նման լարվածությունը կուսակցության համար մեծ խնդիր է … Դրա համար էլ Էրդողանը միջամտել է ստեղծված դրությանը»,- հավելել է Դավութօղլուի նախկին խորհրդականը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ