03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ԶՈւ-ն պաշտոնապես հայտնում է 32 քուրդ գրոհային վնասազերծելու մասին

Թուրքիայի զինված ուժերից (ԶՈւ) պաշտոնապես հայտնում են, որ երեկ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է ընդհանուր առմամբ 32 քուրդ զինյալ, որոնց անվանում են ահաբեկիչ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «gazetevatan» լրատվական կայքը, հղում անելով  ԶՈՒ-ի հայտարարությանը, նշում է, որ Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհ շրջանում թուրքական օդուժը «sikorsky» տեսակի ռազմական ուղղաթիռների օգնությամբ  կրակի տակ է պահել մի խումբ  PKK-ականների, ինչի հետևանքով 6 քուրդ է սպանվել: 3 քուրդ զինյալ էլ սպանվել է Թուրքիայի Փերվարի շրջանի Դողանջա գյուղում:

Ներկայացված տվյալների համաձայն` PKK-ի դեմ  ռազմական գործղություններ են իրականացվել  Թուրքիայի Հաքքարի, Վան, Թունջելի (պատմ. Դերսիմ), Էրզինջան (պատմ. Երզնկա) նահանգներում: Առկա տվյալների համաձայն` Վանում սպանվել է 17, Հաքքարիում` 5, իսկ Սիիրթում` 9 քուրդ գրոհային:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ