06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիան դատապարտում է Ղարաբաղում կայանալիք ընտրությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ն իր բողոքն ու դժգոհությունն է հայտնում Ղարաբաղում անցկացված ու դեռ անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ՝ համարելով դրանք միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների և ԵԱՀԿ-ի որդեգրած կսզբունքների խախտում:

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը ոտնահարող այդ ընտրությունները: Մենք այդ ընտրությունները համարում ենք հակաօրինական: Ընտրության արդյունքները Թուրքիայի կողմից չեն ճանաչվելու»,- ասված է հայտարարությամբ մեջ:

Հայտարարության մեջ ԼՂՀ-ն անվանվում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Հիշեցվում է, որ մայիսի 3-ին էլ Ղարաբաղում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, որի կապակցությամբ ևս ժամանակին հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ;

Վերջում նշվում է, որ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիան շարունակելու է  ջանքեր գործադրել՝ աջակցելու  ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ