09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵԽ նախագահը անհանգստացած է Թուրքիայում ստեղծված իրավիճակով

Եվրախորհրդարանի(ԵԽ) նախագահ  Մարթին Շուլցը իր մտահոգությունն է հայտնել, Թուրքիայում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, գրում է  Ermenihaber.am-ը:
Թուրքական «bugun» թերթի կայքի փոխանցմամբ` Շուլցը թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ Թուրքիայում քաղաքացիական անձանց և զինկառույցների միջև բախումներ են տեղի ունենում:

Իսկ Թուրքիայում մամուլի և լրագրողների  նկատմամբ գործադրվող ճնշումները, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  վրա իրականացված հարձակումները Շուլցը որակել է որպես  «շատ անհանգստացնող երևույթներ»:

«Մամուլի ազատությունը և անկախությունը թուրքական դեմոկրատիայի տարրերից մեկն է և ցանկացած ԵՄ թեկնածու երկրի համար նախապայման է»:

Վերջում նա թուրք պաշտոնյաներին և քուրդ քաղաքական գործիչներին կոչ է արել ամեն ինչ անել թուրք-քրդական գործընթացի խաղաղ կարգավորման համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ