16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր եւ վիրավորներ

Թուրքիայում՝ Սիլոպի քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 հոգի մահացել է, կա 19 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ պայթուցիկ նյութը եղել է կոյուղում, հայտնում է РИА Новости-ն։ Ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանակ, երբ անցնելիս է եղել ոստիկանական մեքենան։ Բոլոր զոհերը հասարակ քաղաքացիներ են, իսկ 19 վիրավորներից 5-ը ոստիկաններ են։    

Թուրքիայի մեջլիսում Գերմանիայում ցեղասպանության բանաձևի քննարկումը դատապարտող հայտարարություն են ստորագրել

Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելն և հունիսի 2-ին նախատեսված քննարկումը դատապարտող հայտարարության են հրապարակել: Հայտարարության տակ ստորագրել են կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ու ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) անդամները: Հայտարարությանը չի միացել միայն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» […]

Թուրքիայի կառավարության մամուլի խոսնակը՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման մասին

Թուրքիայի 65-րդ կառավարությունը խորհրդարանի վստահության քվեն ստանալուց հետո առաջին նիստն է գումարել նախագահական նախկին նստավայրում՝ Չանքայայում: Նիստից հետո կառավարության մամուլի խոսնակ Նուման Քուրթուլուշը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, ներկայացնելով նոր կառավարության ճանապարհային քարտեզը, և պատասխանել լրագրողների հարցերին: Թուրքական «Ntv.com.tr» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Քուրթուլուշն անդրադարձել է Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) օրակարգում հայտնված «հայկական բանաձևին»: Ընդգծել է, […]

Հայ- թուրքական կարտոֆիլի նմանությունից մինչեւ պոմիդոր /վիդիո/

Մինչ հայ կարտոֆիլագործները սպասում են այս տարվա իրենց բերքին որպեսզի դուրս բերեն շուկա, վերջիններս անհանգստացած են, որ հարեւան Թուրքիայից հայկական շուկա է ներմուծվել  վաղահաս կարտոֆիլ, որն ի դեպ չի տարբերվում հայկականից: Այս մասին այսօր տեղեկացրեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ում տեղեկություններով՝ թուրքական կարտոֆիլը աճեցվում է Կարսում եւ դա է պատճառն, որ նույն կլիմայական գոտում […]

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԱՄՆ-ին

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է այն հանգամանքը, որ ամերիկացի զինվորների հագուստի վրա փակցված է եղել Սիրիայի քրդական  «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG)  զինանշանը:  Ըստ  թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Չավուշօղլուն անընդունելի է համարել նշյալ փաստը, պնդելով թե YPG-ն ահաբեկչական կազմակերպություն է, և ԱՄՆ-ը որպես ահաբեկչության դեմ պայքարող երկիր չպետք է աջակցի այդ կառույցին: Թուրքիայի […]

Եվրոպացի պաշտոնյաները պատասխանել են Էրդողանի սպառնալիքներին

Մի շարք եվրոպական պաշտոնյաներ պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն սպառնալիքներին, որոնցում ասվում է, թե ԵՄ-ի կողմից  վիզային ռեժիմը չչեղարկելու դեպքում Թուրքիայի խորհրդարանը չի հաստատի Հետ ընդունման (Ռեադմիսիայի) համաձայնագիրը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը թուրքական կողմին հորդորել է դադարեցնել սպառնալիքները, քանի որ դրանք որևէ արդյունք չեն տալու: «Սպառնալիքները […]

Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ Թուրքիան քնած է․ թուրք հոդվածագիր

Թուրք հոդվածագիր Ուղուր Դյունդարը «Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության  բանաձևը, իսկ Թուրքիան քնած է» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է Գերմանիայի կողմից բանաձևի հավանական ընդունմանը նպաստող պատճառների մասին իր և  դիվանագետ նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղի տեսակետը: Դյունդարը կարծիք է հայտնել, որ Անկարան իր համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրը աչքաթող է արել՝ մի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) […]

Էրդողանն ամեն ինչի պատրաստ է միապետություն հաստատելու համար

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) հեղինակած սահմանադրության դրույթների փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է իրականացվում: 550 մանդատ ունեցող խորհրդարանում 376 պատգամավոր կողմ է քվեարկել նախագծին: Նախագիծը հիմնականում ուղղված է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դեմ, քանի որ քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ ամենաշատն […]

Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել «Գորշ գայլեր»ից մեկին ու շահել դատը

Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին: «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին […]

Վանում զինվորներ տեղափոխող մեքենա է պայթեցվել

Թուրքիայի Վան և Աղրը նահանգների Չալդըրան և Դողուբայազըթ (պատմ. Բայազետ) շրջանները կապող մայրուղու վրա  պայթել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից տեղադրված պայթուցիկ: Ըստ թուրքական  «Habergazetesi» թերթի կայքի` այդ ժամանակ մայրուղիով անցնելիս է եղել զինվորներ տեղափոխող  մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 6 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել մայրուղու 60-րդ կմ վրա՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի