07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Վանում զինվորներ տեղափոխող մեքենա է պայթեցվել

Թուրքիայի Վան և Աղրը նահանգների Չալդըրան և Դողուբայազըթ (պատմ. Բայազետ) շրջանները կապող մայրուղու վրա  պայթել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից տեղադրված պայթուցիկ:

Ըստ թուրքական  «Habergazetesi» թերթի կայքի` այդ ժամանակ մայրուղիով անցնելիս է եղել զինվորներ տեղափոխող  մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 6 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել մայրուղու 60-րդ կմ վրա՝ Թոնդրակ սարի մոտ գտնվող Սողուքսու կոչվող վայրում:

Պայթուցիկը գործի է դրվել  հեռակառավարման վահանակի միջոցով: Տարածքում թուրքական օդուժի աջակցությամբ սկսվել է լայնամասշտաբ օպերացիա:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ