23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրք ժխտողականը նպաստում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության տարածմանը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Կալիֆորնիայի Օրինջ շրջանի բնակիչ և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի նախկին նախագահ Էրգուն Կիրլիկովալին իր ողջ կյանքի ընթացքում դոնկիխոտյան պայքար է մղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ի դժբախտություն իրեն՝ ինչքան շատ է նա ժխտում Ցեղասպանությունը, այնքան ավելի շատ է նպաստում դրա քարոզչությանը:   Ահա մի դրվագ Կիրլիի վերջին «հերոսական» […]

Գարո Փայլանը պատմել է, թե ինչու են հարձակվել իր վրա

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է մայիսի 2-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորների կողմից իր դեմ կազմակերպված հարձակումը: Թուրքական «İMC TV»-ի համաձայն՝ Փայլանը նշել է, որ հարձակումն իրոք նախապես պլանավորված է եղել և պատգամավորներից ոմանք նույնիսկ միմյանց ձայն են տվել՝ «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»: Հայ պատգամավորն ասել է, որ […]

Նոր բացահայտումներ՝ Հրանտ Դինքի սպանության գործով

Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել: «Cnntürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում ձեռք էր բերել հեռախոսային ձայնգրություններ: Դրանցից պարզ է դարձել, որ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին սպանության օրը հետևել է ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակից: Վերջիններիս […]

Թուրքական ապրանք գնելը ընդունելի չէ. Արմեն Պողոսյան

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հանդիպման ժամանակ իր խոսքն սկսել է«Ոչ թուրքական ապրանքներին» կոչով, այնուհետեւ մեկնաբանել Հայաստան թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը.  «Մենք դեռևս 2001-ին ասել ենք, որ պետք է վերջ դրվեն թուրքական ապրանքերի մուտքը Հայաստան։ Ես մերժում եմ բոլոր այն խոսակցությունները, թե ինչքանով կվնասենք Թուրքիային, կամ Հայաստանին։ Եթե մենք ապրիլի 24-ին […]

Թուրքական ապրանքների արգելման հարցում պետք է գնահատել տնտեսական ռիսկերը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ու  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը խոսել են թուրքական ապրանքների Հայաստան ժամանակավոր ներմուծման արգելքի կոչի մասին: Բանախոսները առաջին հերթին  առարջարկել են հաշվարկել դրա տնտեսական հետևանքներն ու  քայլի արդյունավետությանը` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից: Տնտեսագետ Խուրշուդյանը նկատել է, որ  այդ քայլըիր հերթին կբերի երկրի ներսում սոցիալական […]

Մեջլիսում հարձակվել են հայ պատգամավորի վրա /վիդեո/

Նախօրեին Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փալյանը, ով ներկայացնում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը, ծեծկռտուքի է բռնվել թուրք պատգամավորների հետ։ Թուրք պատգամավորները հարձակվել են Փալյանի վրա, նա միայնակ կռվել է նրանց հետ, մինչեւ որ կուսակից պատգամավորներն օգնության են հասել նրան։    

Ստամբուլում մայիսմեկյան ցույցը ցրելիս մարդ է մահացել /ֆոտո/

Թուրքիայում՝ Ստամբուլում, նախօրեին մայիսմեկյան ցույցեր են տեղի ունեցել, որոնք ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Թաքսիմ հրապարակում ցույցը ոստիկանության կողմից ցրելու ժամանակ ցույցի մասնակիցներից մեկը մահացել է: “Укринформ“-ի տեղեկացմամբ՝  57-ամյա տղամարդը մնացել է ջրանետ ավտոմեքենայի տակ ու տեղում մահացել է: Քաղաքային իշխանություններն արգելել են Թաքսիմ հրապարակում ցանկացած ակցիա` հղում կատարելով քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Ստամբուլում աշխատավորների համերաշխության օրվան նվիրված […]

Չավուշօղլուն հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի բարեկամական խմբի ժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական «Habervaktim» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն Ադրբեջանը ներկայացրել է որպես «հանդուրժողականության լավագույն օրինակ»՝ նշելով. «Ադրբեջանը և Բաքուն դարեր շարունակ տարբեր մշակույթների և քաղաքկրթությունների կենտրոն է եղել: Այստեղ կողք կողքի կարող ենք տեսնել […]

Ծեծկռտուք թուրքական մեջլիսում․ կան վիրավորներ /վիդեո/

Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգմավորների միջեւ: ԺԴԿ կուսակցության պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները եւ հայտարարել, որ Թուրքիայի քրդական շրջաններում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների եւ երեխաների, հայտնում է թուրքական DemokratHaber-ը։ […]

Անցնող շաբաթ Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. ապրիլի 21-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրեցին «ՍՊԾ» գործակալությունից եւ հավելելեցին, որ ըարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ՝ Թուրքիայում: Ապրիլի 21-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժը տեղի է ունեցել Վան քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի