Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել
Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահի պաշտոնից հեռանալու և այդ պաշտոնը Բինալի Յըլդըրըմի կողմից ստանձնելուց հետո փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության բարձրագույն ղեկավարության կազմում:
Ըստ թուրքական «Aktifhaber.com» լրատվական կայքի` նախօրեին Թուրքիայի նորընտիր վարչապետ Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած խորհրդակցությունից հետո վերաձևավորվել է կուսակցության` 50 հոգուց բաղկացած կենտրոնական գործադիր կոմիտեի խորհուրդը: Ամենակարևոր որոշումները կայացնող այս խմբից դուրս են մնացել 6 նախարար և կուսակցության 8 փոխնագահ: Դրանց թվում են արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը և Յալչըն Աքդողանը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն, գյուղատնտեսության նախարար Ֆարթւք Չելիքը, ֆինանսների նախարար Նաջի Աղբալը:
Նշվում է, որ ցուցակից դուրս մնացածների փոխարեն ներառվել են նոր անուններ, որոնց թվում է նաև ԱԶԿ-ի Ստամբուլի պատգամավոր Մարգար Եսայանը:
Աղբյուրն ավելացնում է նաև, որ ղեկավար խորհրդի ցուցակից դուրս են մնացել ընդգծված կերպող Դավութօղլուին հարող Մեհմեթ Բաբաօղլուն և Սելչուք Օզթուրքը, որոնց փոխարեն ներառվել են Էրդողանի հետ մտերմությամբ հայտնի Եմինե Նյուր Գյունայը և Ազիզ Բաբուշչուն: