16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ամեն վայրկյան պատերազմի են սպասում /վիդեո/

Գեղանկարիչ Արամ Մարգարյանը հայրենի Սեւանից առաջնագիծ շտապեց ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի լուրն առնելուց անմիջապես հետո: «Առաջնագծում ինձ ավելի հանգիստ եմ զգում, քանի որ իմ աչքերով եմ տեսնում ու իմ ականջներով եմ լսում ամեն բան: Մինչև տեղ հասնելս անհանգստությունը խեղդում էր: Ադրբեջանցին ու Ադրբեջան պետությունը անվստահելի սուբյեկտ է ու դրա համար էլ այստեղ ենք, որ ժամանակին […]

ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգիչ է համարել Գարո Փայլանի դեմ կիրառված բռնությունը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ օրեր առաջ մեջլիսում կիրառված բռնությանը: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ Գարո Փայլանի դեմ ուղղված այս բռնարարքը դատապարտելու և հայ պատգամավորին պաշտպանելու կոչի վերաբերյալ հարցին  Թոները պատասխանել է. «Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, […]

Դավութօղլուն չդիմացավ Էրդողանին

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հավասարակշիռ, սառնասիրտ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչ Դավութօղլուն չդիմացավ Էրդողանին, ու վերջինս նրան հեռացնում է իր ճանապարհից: Դավութօղլուի այսպիսի հեռացումն իշխանությունից ցույց է տալիս, որ Թուրքիայում հայտնվելու է Էրդողանին ավելի հնազանդ և ավելի վերահսկելի վարչապետ: Այսինքն՝ ժամանակն էր ոչ միայն ազատվել Դավութօղլուից, այլ նաև ներքին և արտաքին մի շարք […]

Դավութօղլուն հեռանում է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու՝  հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից, հայտնում է РИА Новости-ն։  Դավութօղլուն հայտարարել է, որ դա իր որոշումն է եղել։ Նշվում է նաեւ, որ Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում։ […]

Կուլիսներում նախագահի փեսայի թեկնածությունն է քննարկվում

Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի հարցը Թուրքիայում ներքաղաքական կյանքի ամենաքննարկվող թեման է դարձել : Ինչպես նշում է թուրքական «Samanyoluhaber» լրատվական կայքը, կուլիսներում գնալով թեժացող հարցը ստվերում է թողել ներքաղաքական այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» գագաթնաժողովը, մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում մի շարք պատգամավորների անձեռնամխելությունից զրկելու հարցը: Այժմ կուլիսներում ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկն էլ հավանական թեկնածուներն […]

Թուրքիայում քննարկվում է վարչապետ Դավութօղլուի հրաժարականի հարցը

Թուրքիայում քաղաքական կուլիսներում գնալով թեժանում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև առկա տարաձայնությունների և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին քննարկումները: Այս քննարկումների թեժացման շարժառիթ է դարձել նախօրեին «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում Դավութօղլուի էմոցիոնալ ելույթը, որի ընթացքում վերջինս ասել է. «Եթե կա մի պաշտոն, որից հասարակ մահկանացուն կմտածի թե ոչ ոք, […]

Գարո Փայլանը միայնակ չէ. «Նոր զարթոնք»

Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնողական խումբը հայտարարություն է արել` դատապարտելով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի վրա կատարված հարձակումը: Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը: Հայտարարության մեջ ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ), անհանգստանալով ժողովուրդների պայքարից և համերաշխությունից, այս անգամ թիրախ է ընտրել ԺՀԿ-ն ներկայացնող հայ պատգամավորին: […]

Քուրդ գրոհայինները հարձակվել են թուրքական ժանդարմերիայի վրա

Մայիսի 4-ի գիշերը «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել  Ուչյոլ կոչվող ժանդարմերիայի պարեկային կետի մոտ: Վերջինս տեղակայված է Թուրքիայի Մարդին  և Շանլըուրֆա նահանգների Դերիք և Վիրանշեհիր շրջանների միջև: Թուրքական   «milliyet» թերթի կայքի փոխանցմամբ`  տեղի ունեցածի հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, 10 զինվոր էլ վիրավորվել է, որից 2-ի վիճակը ծանր է: Դեպքի […]

Արտադրենք նոր հետո արգելենք թուրքական ապրանքները. Մելիտա Հակոբյան

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ թուրքական ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքը խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ ՀՀ-ում ցանկացած ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր է, քան Թուրքիայից ներկրվածը: «Մինչդեռ հնարավոր է նույն ապրանքները արտադրել Հայաստանում, որից հետո արդեն արգելել: Եթե մենք ասում ենք «ոչ» թուրքական ապրանքներին, պետք է ունենանք […]

«Ստամբուլի ոսկերիչները տեղափոխվում են Հայաստան». Hurriyet

Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ստամբուլի հայտնի «Փակ շուկայի» (Քափալըչարշը) ոսկերիչները արտադրություն կազմակերպելու համար հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան: Աղբյուրը նշում է, որ Իրանի նոր բացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Ստամբուլի ոսկերիչները սկսել են մասնակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի