15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավութօղլուն չդիմացավ Էրդողանին

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հավասարակշիռ, սառնասիրտ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչ Դավութօղլուն չդիմացավ Էրդողանին, ու վերջինս նրան հեռացնում է իր ճանապարհից: Դավութօղլուի այսպիսի հեռացումն իշխանությունից ցույց է տալիս, որ Թուրքիայում հայտնվելու է Էրդողանին ավելի հնազանդ և ավելի վերահսկելի վարչապետ: Այսինքն՝ ժամանակն էր ոչ միայն ազատվել Դավութօղլուից, այլ նաև ներքին և արտաքին մի շարք ձախողումները հասցեագրել նրան:

Դավութօղլուի հեռացումը ցույց է տալիս, որ վարչապետի ապարատը, որքան էլ թուրքական օրենսդրությամբ բարձր է նախագահից, Էրդողանի պաշտոնավարման տարիներին դե ֆակտո երկրորդ պաշտոնի դերում է լինելու: Դավութօղլուի հեռացումը նաև ցույց է տալիս, որ անգամ ի պաշտոնե երկրի ղեկավարի ու «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդի պաշտոնը կրող անձն ունակ չէ հակազդել այդ կուսակցության հետ պաշտոնապես որևէ կապ չունեցող, սակայն իրականում այն ամբողջովին վերահսկող Էրդողանին: Ավելի ամուր հիմքեր՝ Էրդողանի իշխանության համար, ավելի ակտիվ ռեպրեսիաներ երկրից ներսում և ավելի ագրեսիվ, նաև անկանխատեսելի արտաքին քաղաքականություն:

Կարծում եմ՝ Թուրքիայում ստեղծված քաղաքական մթնոլորտի պայմաններում ԱԶԿ-ից հեռացված կադրերը՝ Գյուլը, Արընչը, նրանց ակումբին միացող Դավութօղլուն համախմբվելու դեպքում ունակ են մրցունակ քաղաքական կուսակցություն կազմել ու փորձել պայքարել ավտորիտարիզմի բոլոր կանոններով շարժվող Էրդողանի դեմ: Եթե ներսից հնարավոր չէր, կարելի է արտաքին միջոցներով փորձել, իհարկե, եթե վերջիններս նման քաղաքական կամք ու ձգտում ունեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ