27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Խաղաղ լուծում սպասելը ավելորդ լավատեսություն է․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանում պատասխանել է լրագրողների հարցերին ղարաբաղյան թեմայով: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնակցում է Բաքվում ընթացող «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին»: «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սահմանների լրիվությանը: Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Ադրբեջանի բռնազավթված տարածքների հարցը, պիտի լուծվի ՄԱԿ-ի և միջազգային կառույցների ընդունած որոշումների շրջանակներում դիվանագիտական ճանապարհով: Մենք […]

Ես Հայաստան մեկնած առաջին նախագահը եղա․ Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի Հանրապետության նախկին, թվով 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել «Al Arabia» հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայկական ու քրդական խնդիրներից նաև: Մասնավորապես հայկական թեմայի վերաբերյալ Գյուլը նշել է հետևյալը. «Ես Հայաստան մեկնած առաջին նախագահը եղա: Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Կարծում էի, որ այն ժամանակ սպորտը կկարողանա օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական […]

Երեւանը` Թուրքիայի նախագահին

Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների` հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության: Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք […]

Իզմիրում խոչընդոտել են Ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Թուրքիայի Իզմիր քաղաքի տեղական իշխանություններն արգելել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն անցկացնել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Իզմիրի քաղաքապետարանից հայտնել են, որ արարողությունն արգելում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ոստիկանությունը սպառնացել է հիշատակի արարողություն իրականացնել ցանկացող անձանց չցրվելու պարագայում բռնի ուժ կիրառել: Այդուհանդերձ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ստամբուլում […]

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում 1995թ. մայիսի 27-ից հետո ամեն շաբաթ օր կազմակերպվող «Շաբաթօրյա մայրեր» անունը ստացած նստացույցի ժամանակ այս անգամ հարգանքի տուրք է մատուցվել նաև Հայոց ցեղասպանության զոհերին: Ցուցարարները հրապարակում ցուցադրել են 1915թ. աքսորված ու սպանված հայ մտավորականների լուսանկարները: Նստացույցն ամեն շաբաթ կազմակերպվում է ձերբակալված ու անհետ կորած կամ անհայտ անձանց կողմից սպանված քաղաքացիների հարազատների կողմից՝  […]

Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: Նշենք, որ նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով: Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում: Էրդողանի հղած ուղերձում մասնավորապես ասվում է.  «Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Պոլսի հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդին Ողջունում […]

Երեւանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը

Երեւանում քիչ առաջ մեկնարկել է ամենամյա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տանում են ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Առաջին անգամ ցույցի մասնակիցներն իրենց հետ տանում են նաեւ 30 մետր երկարությամբ ԼՂՀ դրոշը՝ ի նշան […]

Գարո Պայլանը պահանջել է հետաքննել օսմանյան հայ պատգամավորների սպանությունները

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանն ու իր ընկերները մեջլիսից պահանջել են ուսումնասիրություն անցկացնել օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների մահվան հանգամանքների վերաբերյալ: Թուրքական «İnternethaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) այս նպատակով հատուկ դիմում-առաջարկ է ուղղել ԹԱՄԺ-ի ղեկավարությանը: Փայլանի և նրա կուսակցակիցների ստորագրությամբ ներկայացված փաստաթղթում նշված է, որ 1908-1915թթ. Օսմանյան կայսրության մեջլիսում […]

Թուրքիան փորձում է շեղել ուշադրությունը Ցեղասպանության խնդրից. Գևորգ Մելքոնյան

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախահարձակ գործողություններին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ սովորաբար Ադրբեջանը հենց ապրիլ ամսին ավելի ինտեսիվ է խախտում հրադադարի ռեժիմը: «Դա արվում է Թուրքիայի հորդորով, որպեսզի սահմանային լարվածությունն ակտիվացնելով՝ շեղի միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից  և սևեռվի Արցախի խնդրին: Արցախի նկատմամբ իրականացրած այս […]

Մայր աթոռը հավաքագրում է արխիվ, որը կներկայացվի թուրքական դատարաններ` պահանջով

Հայ առաքելական եկեղեցին ծրագիր ունի եւ նվիրապետական աթոռներն այդ ուղղությամբ աշխատում են` արդեն իսկ Կոստանդնուպոլսի եւ Կիլիկիո պատրիարքությունների կողմից ներկայացված են որոշ հայցեր թուրքական դատարան` պահանջով` վերադարձնելու մեր եկեղեցական սեփականությունը, որ մեծապես վնասվել, ոչնչացվել է Թուրքիայում անցած դարի սկզբներին: Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն այսօր Հենարան ակումբում հայտարարեց` Մայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի