05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծեծկռտուք թուրքական մեջլիսում․ կան վիրավորներ /վիդեո/

Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգմավորների միջեւ:

ԺԴԿ կուսակցության պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները եւ հայտարարել, որ Թուրքիայի քրդական շրջաններում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների եւ երեխաների, հայտնում է թուրքական DemokratHaber-ը։

Քուրդ պատգամավորի հայտարարությունը զայրացրել է ԱԶԿ-ի պատգամավորներին, որոնք հարձակվել են Էնջուի վրա եւ սկսել ծեծել նրան:

ԺԴԿ-ի պատգամավորները, այդ թվում` կին պատգամավորները, միջամտել են եւ փորձել պաշտպանել իրենց կուսակցին։

Ծեծկռտուքի հետեւանքով մի քանի քուրդ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ