25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաղաղ լուծում սպասելը ավելորդ լավատեսություն է․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանում պատասխանել է լրագրողների հարցերին ղարաբաղյան թեմայով: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնակցում է Բաքվում ընթացող «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին»:

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սահմանների լրիվությանը: Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Ադրբեջանի բռնազավթված տարածքների հարցը, պիտի լուծվի ՄԱԿ-ի և միջազգային կառույցների ընդունած որոշումների շրջանակներում դիվանագիտական ճանապարհով: Մենք դրա կողմնակիցն ենք»,- ասել է Չավուշօղլուն:

Շեշտել է, որ այդ առումով խիստ կարևոր հանձնառություններ են ընկած Մինսկի խմբի, մասնավորապես եռանախագահության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ուսերին:

«Եթե նրանք կամենան, ապա այս հարցը շատ կարճ ժամանակում կարող է լուծվել: Իսկ Հայաստանը հրադադարի ռեժիմը խախտում է, որովհետև չի ցանկանում քաղաքական լուծում: Մինչդեռ Ադրբեջանը, հրադարարի միակողմանի խախտման մասին հայտարարելով, խնդրի խաղաղ լուծմանն իր կողմնակից լինելն է ի ցույց դնում աշխարհին»:

Թուրքիայի արտգործնախարարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Անկարան կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը, բայց և սատարում է եղբայրական Ադրբեջանին հիմա ու հետո:

Չավուշօղլուն անտրամաբանական է համարել ՌԴ վարչապետի մեկնաբանություններն այն մասին, որ շփման գծում լարվածության աճի մեջ չի բացառվում թուրքական գործոնի առկայությունը: Թուրք նախարարը պնդել է, որ հայկական կողմն է խախտում զինադադարի ռեժիմը և ակնարկել ռուսական գործոնի առկայության մասին:

Իսկ այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ նախագահի հայտարարությունները պատերազմի վերսկսման մասին, Չավուշօղլուն պատասխանել է. «Ես շատ վաղուց ասել եմ ու հիմա էլ եմ ասում, Ղարաբաղի ու Ադրբեջանի բռնազավթված տարածքների հարցի համար պատասխանատու անձանցից դրական մոտեցում կամ խաղաղ լուծում սպասելը ավելորդ լավատեսություն է»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ