15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում 1995թ. մայիսի 27-ից հետո ամեն շաբաթ օր կազմակերպվող «Շաբաթօրյա մայրեր» անունը ստացած նստացույցի ժամանակ այս անգամ հարգանքի տուրք է մատուցվել նաև Հայոց ցեղասպանության զոհերին: Ցուցարարները հրապարակում ցուցադրել են 1915թ. աքսորված ու սպանված հայ մտավորականների լուսանկարները:

Նստացույցն ամեն շաբաթ կազմակերպվում է ձերբակալված ու անհետ կորած կամ անհայտ անձանց կողմից սպանված քաղաքացիների հարազատների կողմից՝  նշյալ հանցագործությունների հետաքննության և իրենց հարազատների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով:

Թուրքական «evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս շաբաթ նստացույցին մասնակցել են նաև Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) ներկայացուցիչները, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Ցույցի ընթացքում ելույթ ունեցած պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է. «Մենք շատ բան չենք պահանջում:  Պահանջում ենք մեր հրազատների աճյունները: Ուզում ենք, որ շիրմաքար դրվի: Այս օրերին նմանատիպ տառապանքներն արդեն սովորական բան են դարձել: Մահը,  բռնությունները, քաղաքների ռմբակոծությունները սովորական բան են դարձել:

101 տարի առաջ պետությունն է այս ամենը սովորական դարձել: Մարդասպանների անուններով փողոցներ է անվանակոչել, հերոս է հռչակել: Մենք ուզում ենք, որ մարդասպանները մարդասպան կոչվեն: Մենք չենք ուզում, որ մեր երեխաներին դիպչեն: Մեր երեխաներին, մեր մարդկանց մի դիպչեք»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ