19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: Նշենք, որ նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով:

Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում:

Էրդողանի հղած ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին,

Պոլսի հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդին

Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրաիքարանի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին  ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին:

Ողջունում եմ այս արարողությունը, որը կրկին տեղի է ունենում Թուրքիայում, քանզի սա ամենաիմաստալից վայրն է օսմանցի հայերի վիշտը կիսելու և նրանց հիշատակը ոգեկոչելու համար:

Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պատրականությունները երբեք չեն անտեսվում, իսկ ցավն ու ուրախությունը անկեղծորեն կիսվում են, արդարության և խղճի զգացումը վեր է դասվում ամեն ինչից:

Փոխըմբռնման, ինչպես նաև մարդասիրական և պատմական տեսլականի համաձայն մենք կշարունակենք պահպանել օսմանահպատակ հայերի հշողությունները: Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի:

Երբեք չենք դադարի գործել հանուն խաղաղության ու բարեկամության՝ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր փորձում են թշնամական հռետորաբանությամբ պատմությունը քաղաքականացնել և ջանում են օտարել ընդհանուր պատմությամբ ու ավադույթներով փոխկապակցված 2 հարևան ժողովուրդներին:

Մեկ անգամ ևս հիշատակում եմ այն օսմանցի հայերին, ովքեր կյանքից հեռացել են, և հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին:

Անկախ նրանց էթնիկ և կրոնական ծագումից՝ ես նաև հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը:

Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ քաղաքացիներին ովքեր իրենց ներդրում են ունեցել մեր երկրի կյանքում ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ