17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեպսանատունը հայտարարել է, որ թուրքերը ինքնապաշտպանվել են

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչըն ԱՄՆ պետքարտուղարություն է հրավիրվել, Վաշինգտոնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձկման միջադեպի առնչությամբ: Թուրքական «Kanalb» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել կատարվածի առիթով: Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի դեսպանատան առջև անցակցվող  բողոքի ակցիայի ժամանակ թուրքական անվտանգության ուժերի […]

Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների կողմից ծեծի ենթարկված խաղաղ ցուցարարներից մեկը՝ Սեյիդ Ռըզա Դերսիմին, պատմել է միջադեպի մասին: Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Դերսիմին դեպքի առթիվ հարցազրույց է տվել բրիտանական «The Guardian» հեղինակավոր թերթին: 61-ամյա Դերսիմին, ով 1992թ.-ից ապրում է Ամերիկայում, մասնավորապես ասել է. «Սա անկարելի է: Նրանք մեզ ոտքերով էին […]

Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն՝ «բարի ճանապարհ». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  արձագանքել է  Ինջիրլիք ռազմաբազայից գերմանացի զինվորներին դուրս բերելու մասին Գերմանիայի բարձրաստճան պաշտոնյաների  հայտարարություններին: Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո ինչ Թուրքիայի իշխանությունները արգելեցին գերմանացի պատգամավորներին  հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինվորների հետ, գերմանացի մի շարք պաշտոնյաներ սկսեցին խոսել իրենց զինվորների  դուրս բերման մասին: Մասնավորապես, Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ […]

Էրդողանն իր մեքենայից հետևել է խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից: Դրանում պարզ երևում  է, որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայի միջից հետևում է խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված […]

Էրդողանը ԱՄՆ այցի համար իր հետ Թուրքիայից զրահապատ մեքենա է տարել (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայից «Mercedes» մակնիշի զրահապատ մեքենա է իր հետ տարել:  Թուրքական «Ahaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանը հենց այդ մեքենայով է մեկնել Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման: Սա 2-րդ անգամն է, որ Էրդողանն ԱՄՆ-ում օգտվում է Թուրքիայից բերված հատուկ զրահապատ մեքենայից: Առաջին անգամ Էրդողանը նախորդ տարի […]

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը

Թուրքիայում դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնամխելիությունը: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսօր խորհրդարան են ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան: Վերոնշյալ պատգամավորների թվում են […]

Բեյրութից Վաշինգտոն`Անկարայի նետած ձեռնոցները

Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի դեմ կազմակերպված հայկական-հունական-ասորական-քրդական միացյալ խաղաղ ցույցի ընթացքում, էրդողանական թուրքերի կողմից ցուցարարների դեմ կատարված հարձակումը, սովորական պահի անմիջականության տակ ստեղծված պատահարի տեսությունից շատ հեռու է։ Նախ, հայտարարված ցույցի դեմ հակացույց կազմակերպելը նախապատրաստված, ծրագրված եւ ցույցին փոխանցելիք ուղերձները չեզոքացնելու միտող քաղաքական գործողություն էր, առաջին հերթին այն տպաւորութեամբ, որ կազմակերպվել էր Վաշինգտոնում թուրքական համայնքի […]

Ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի հանդիպումը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկու նախագահների հանդիպման օրակարգում եղել են ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ աջակցությանը, Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև գյուլենական համայնքի հիմնադիր, ամերիկաբնակ […]

Մերկելը ակնարկել է Թուրքիայի ռազմաբազայից գերմանական զորակազմի դուրսբերման մասին

Գերմանիան  այլընտրանքային տարբերակ է փնտրում Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական զինվորական անձնակազմը տեղափոխելու  համար: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո: Միջանկյալ նշենք, որ թուրքական մամուլում  լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան հերթական անգամ արգելել է գերմանացի պատտգամավորներին մեկնել Ադանա քաղաքում գտնվող […]

Գերմանիան զգուշացնում է՝ Թուրքիա մեկնելու դեպքում վերադարձի հնարավորություն կարող է չլինել

Գերմանիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) Թուրքիա ուղևորվել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել: Թուրքական «Diken.com.tr» լրատվակայքի համաձայն՝ հայտարարությունը մասնավորապես ուղղված Թուրքիայի և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեցող այն անձանց, ովքեր մտադիր են մեկնել Թուրքիա:  Զգուշացրել է, որ Թուրքիայում ծագած որևէ խնդրի դեպքում Գերմանիայի հյուպատոսարանները, հնարավոր է, որ չկարողանան որևէ օգնություն ցուցաբերել: Միաժամանակ ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի