17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան անվտանգության պատ կկառուցի նաև Իրաքի և Իրանի հետ սահմանին

Թուրքիան Սիրիայի հետ 911կմ երկայնքով սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո, պատրաստվում է նմանատիվ պատեր կառուցել նաև Իրաքի և Իրանի հետ սահմանին: Իսկ թուրք-սիրիական սահմանի բաժանարար պատի դեռ 650 կմ հատվածն է այժմ կառուցված: Ըստ թուրքական «Euronews» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Մենք Սիրիայի […]

Էրդողանը դժգոհել է ԱՄՆ-ից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը քննադատական խոսքեր  է ուղղել ԱՄՆ-ին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ռամազանի տոնի առիթով մուսուլմանների պատվին կազմակերպվող ամենամյա իֆթարի (հյուրասիրություն) չեղարկմանը, ասել է. «ԱՄՆ-ում մի ավանդույթ կար: Գրեթե ամեն տարի ԱՄՆ-ի արտգործնախարարները տեղի մուսուլմանների համար իֆթար էին կազմակերպում: Սակայն այս տարի ԱՄՆ-ի արտգործնախարարությունը […]

Ալիեւի շանտաժը

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը վստահ է՝   Թուրքիան երբեք առիթը բաց չի թողնում Ադրբեջանին  հայկական  կողմի դեմ սրելու համար։ «Իսկ Ադրբեջանն այդ սպանություններով Մինսկի խմբին շանտաժ է անում, որ թեքվի Ադրբեջանի կողմը ու Հայաստանին պարտադրի զիջումների գնալ։ Մինսկի խումբը բազմիցս նշել է՝ այս հիմնախնդիրը պիտի խաղաղ ճանապարհով լուծվի, իսկ ադրբեջանն, ինչպես  ասացի,  շանտաժ է անում»։ Այսուհանդերձ, […]

Քրդամետ կուսակցության պատգամավորը Թուրքիայում դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ և պատգամավոր տկն Բեսիմե Քոնջան դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika» լրատվամիջոցը, Թուրքիայի Բաթմանի ծանր հանցանքների դատարանը նրան մեղադրել է «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու», ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածների հատկանիշներով: Ավելի վաղ դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակներում Քոնջան ձերբակալվել էր […]

ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեմ են, որ դաշինքի 2018թ. գագաթնաժողովը տեղի ունենա Թուրքիայում

Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամ երկրներ դեմ են, որ 2018թ. ՆԱՏՕ գագաթնաժողովը անցկացվի Թուրքիայում: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ այդ մասին  հայտնել է գերմանական «Die Welt » պարբերականը: Վերջինիս տեղեկություններով մայիսի 24-25 ընկած ժամանակահատվածում Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ առաջարկ է արվել, որ 2018թ.-ի  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցկացվի Ստամբուլում: Սակայն Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան,Դանիան և Կանադան […]

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա 13 զոհ

Թուրքիայում 13 զինվորական է զոհվել Շիրնակ նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով, հայտնում է РИА Новости-ն։ Մահացածների թվում բարձրաստիճան զինվորականներ կան՝ գեներալ, գնդապետեր։ Հայտնի է, որ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով։  

Շարմազանովը ճիշտ գնահատական է տվել

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին:   Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան, արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:   […]

Խադիջան ամուսնացավ 6 տարեկանում, ինչո՞ւ պիտի թրքուհիները հետ մնան նրանից

  «Թուրքիան այն երկիրն է, որտեղ Հանրային հեռուստաընկերությամբ կարող են հայտարարել՝ 6 տարեկան աղջկան կարելի է ամուսնացնել, քանի որ  Մուհամեդ մարգարեի կինը՝ Խադիջան երբ ամուսնացավ, նա էլ էր վեց  տարեկան. այսնքն՝ եթե մարգարեի կինն այդ տարիքում էր ամուսնանում, ի՞նչ է եղել որ, հիմա էլ թրքուհիները կարող  են այդ տարիքում ամունանալ», – այսօր լրագրողների հետ զրույցի […]

«Էրդողանը պիտի հասկանա՝ ԱՄՆ-ն Թուրքիան չէ» /տեսանյութ/

Գրեթե տասը օր առաջ համացանցում  հայտնվեց մի տեսանյութ,   որում ակնհայտերեն  երևում էր՝  ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական Demokrathaber.com լրատվակայքը մանրամասնեց՝  միջադեպը տեսանկարահանել է «Ամերիկայի ձայնը»: Դրանում պարզ երևում  էր,  որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայից հետևում էր խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատգամավորին կալանավորել են

Դիարբեքիրի դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք՝ կալանավորը 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Նա այն միակ պատգամավորներից է, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի