26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը դժգոհել է ԱՄՆ-ից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը քննադատական խոսքեր  է ուղղել ԱՄՆ-ին:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ռամազանի տոնի առիթով մուսուլմանների պատվին կազմակերպվող ամենամյա իֆթարի (հյուրասիրություն) չեղարկմանը, ասել է.

«ԱՄՆ-ում մի ավանդույթ կար: Գրեթե ամեն տարի ԱՄՆ-ի արտգործնախարարները տեղի մուսուլմանների համար իֆթար էին կազմակերպում: Սակայն այս տարի ԱՄՆ-ի արտգործնախարարությունը չեղարկել է այդ միջոցառումը:

Իֆթարը ռամադան ամսվա ժամանակ երեկոյան սննդի ընդունման կարգն է: Արարողությունը տեղի է ունենում երեկոյան աղոթքից հետո:

Նրանք ասում են՝ իրենց մոտ խտրականություն չկա, ասում են՝ իրենք դեմ են կրոնական խտրականությանը: Այդ դեպքում ինչպե՞ս բնութագրել իրենց արածը: Այժմ բնականաբար մեր մոտեցումներն էլ ուզած-չուզած փոխվելու են: Մենք ոչ թե խոսքերին, այլ կատարված քայլերին ենք նայում»:

Ըստ էրդողանի՝ ԱՄՆ-ում մուսուլման կանաց վիրավորած, այնուհետև կանանց պաշտպանել ցանկացած 2 տղամարդկանց սպանած անձնավորությունը պետք է ահաբեկիչ հայտարարվի:

«Ինչպես Եգիպտոսում են ահաբեկիչ համարվում միայն դավանանքի պատճառով քրիստոնյաների վրա հարձակվողները, այնպես էլ ահաբեկիչ է ԱՄՆ-ում մուսուլման կանանց վրա հարձակված անձնավորությունը», – ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ նշյալ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում՝ գնացքի մեջ։ Երեք ուղեւորներ փորձել են հանդարտեցնել հիջաբով կանանց վիրավորող տղամարդուն, բայց վերջինը դանակով հարձակվել է նրանց վրա՝ 2-ին հասցնելով մահացու վիրավորումներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ