18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

G 20-ի գագաթաժողովին Էրդողանին չեն ուղեկցի ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակված թիկնապահները

Գերմանիայում տեղի ունենալիք մեծ քսանյակի (G 20) գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեն ուղեկցի ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած թիկնապահները: Ըստ թուրքական «Türkiye» թերթի կայքի՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերը: Ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Շաֆերից հետաքրքրվել է, թե ինչպես է Թուրքիան արձագանքել ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին Գերմանիա […]

Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել /ֆոտո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները պատվիրել են 99 692 թուրքական լիրայի (մոտ 28520 ԱՄՆ դոլար) քաղցրավենիք: Թուրքական «Aktifhaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին կատարված պատվերի գումարը 71 անգամ գերազանցում է Թուրքայում նվազագույն աշխատավարձը: Այն Թուրքիայում կազմում է 1404 լիրա (մոտ 402 ԱՄՆ դոլար): Համացանցում հայտնվել է քաղցրավենիքի խանութի կողմից տրամադրած կտրոնը, որի վրա որպես պատվիրատու […]

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում. ANF News

Թուրքական իշխանությունները  Սիրիայի հետ սահմաննին անվտանգության պատ կառուցելուց հետո,  նմանատիպ ծրագիր են իրականացնում նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այդ մասին գրում է թուրքական «ANFNews» լրատվական գործակալությունը, հայտնում է Ermenihaber.am-ը:  Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների […]

Թիկնապահներին Համբուրգ չտանել․ Գերմանիան զգուշացրել է Էրդողանին

Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում  է նոր դրսևորումներ ստանալ: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 7-8 Համբուրգում կկայանա «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը: Այդ համատեքստում Գերմանիայի կառավարությունը Էրդողանից պահանջել է իր հետ չբերել այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Գերմանիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հատուկ գրություն է հղել Անկարային: Գրությամբ պահանջվել է Համբուրգ չբերել այն […]

Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը

Հունիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:  Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված մի շարք հարցեր: Ըստ թուրքական աղբյուրի` Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ շեշտելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին, նշել է որ այն դեպքում, երբ […]

Թուրքիայի ակվապարկում 5 հոգի մահացել է հոսանքահարումից /տեսանյութ/

Թուրքիայում 5 հոգի, որոնցից 3-ը՝ երեխաներ, մահացել են ակվապարկում՝ լողավազանում։ Նրանք հոսանքահարվել են։ Մահացածների թվում են նաեւ ակվապարկի աշխատակիցը՝ իր որդու հետ, նրանք փորձել են փրկել տուժած երեխաներին, սակայն նրանց հետ միասին մահացել են, հայտնում է НТВ-ն։   Թե ինչու է լողավազանում բաց հոսանքի լար եղել, հայտնի չէ։ Ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է սկսվել։

Նոր լարվածություն Թուրքիայի և Գերմանիայի միջև

Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածություն է հասունանում: Թուրքական «Haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի հետախուզական ծառայությունը սկսել է հետևել երկրում գտնվող 150 թուրքերի, ովքեր կասկածվում են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության օգտին լրտեսության մեջ: Գերմանիայում Թուրքիայի ներկայացուցչություններում աշխատող այդ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և տեխնիկական վերահսկում է սահմանվել: Աղբյուրի պնդմամբ՝ նշյալ անձանց անվանացանկը և Գերմանիայում գտնվելու վայրի մասին […]

Հունաստանը դատապարտել է Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարում մահմեդական արարողության անցկացումը

Հունաստանի արտգործնախարարությունը քննադատել է մի քանի օր առաջ Թուրքիայի կրոնական ներկայացուցիչների կողմից Ստամբուլում գտնվող Այա  Սոֆիայում (Սուրբ Սոֆիայի տաճար) մուսուլմանական Ռամադան ամսի «նախախնամության գիշեր» կոչվող արարողության անցկացման համար:  «Դատապարտում ենք Սբ. Սոֆիայի տաճարում Թուրքիայի Կրոնական գործերի նախարարի մասնակցությամբ արարողության անցկացումը, որի ընթացքում Ղուրան է կարդացվել, նամազ է արվել և այդ ամենը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ»,-ասվում […]

Գերմանիան դուրս կբերի իր զինանձնակազմը Ինջիրլիքից

Գերմանիայի Դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դուրս բերել  երկրի զինանձնակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից: Ըստ  «Haberturk» լրատվակայքի՝ քվեարկությանը մասնակցել է շուրջ 569 պատգամավոր, որից 461-ը կողմ է եղել դուրս բերմանը, 85-ը՝ դեմ, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Իջիրլիքից  զինաձնակազմը դուրս բերելու օգտին են քվեարկել հիմնականում Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» և «Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական» […]

Իզմիրում ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել

Իզմիրի Քոնակ գավառում, ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի և գերեզմանոցի միջև ընկած հատվածում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Թուրքական ժամանակով առավոտյան ժամը 7:50-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռազմական տարածքը շրջապատող պարիսպը փլվել է, իսկ մոտակայքում գտնվող շենքերի պատուհանների ապակիները՝ կոտրվել: Գյուլթեփե կոչվող թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի