18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ

Թուրքիայի Գազանթեփ նահանգում պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ 5 հարկանի շենքի առաջին հարկում վերալիցքավորվող 2 էլեկտրական հեծանիվների պայթել են: Դեպքի հետևանքով 11 հոգի վիրավորվել է: Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ ոստիկաններ, փրկարարներ և շտապ օգնության մեքենաներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը կարճ ժամանակում հանգցվել է, […]

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքել է թուրք փոխվարչապետի այցի վերաբերյալ Հոլանդիայի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Հոլանդիայի կառավարության կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի՝ հուլիսի 15-ին Հոլանդիա կատարելիք այցը , այս պահի դրությամբ ցանկալի չէ: Միջանկյալ նշենք, որ հուլիսի 15-ին լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին:  Ըստ թուրքական « Sozcu » թերթի կայքի՝ մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն նշել է, որ Հոլանդիայի իշխանությունների […]

Հոլանդիան չի ողջունում Թուրքիայի փոխվարչապետի այցը

Հոլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի այցը Հոլանդիա ողջունելի չէ: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Թյուրքեշի Հոլանդիա կատարելիք այցը նախատեսված է հուլիսի 15-ին, երբ լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին: Հոլանդիայի կառավարության հայատարարության մեջ նշված է, որ առկա պայմաններում Թյուրքեշի կամ որևէ այլ թուրք պաշտոնյայի այցը Հոլանդիա ցանկալի չէ: Հիշեցնենք, […]

Հոլանդիան զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Հոլանդիայի արտգործնախարարությունն առաջիկա օրերին Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված արարողությունների ժամանակ պահպանել զգոնություն և հեռու մնալ մարդաշատ վայրերից: Ըստ թուրքական «Newsjs» լրատվամիջոցի՝ հայտարարության մեջ հիշեցվում է, որ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես, որոշել են այս տարի հուլիսի 15-ի հետ կապված արարողություններ իրականացնել: Դրանք ակցկացվելու են Թուրքիայի բոլոր նահանգներում: Այդ […]

ԱՄՆ-ի պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

Հուլիսի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կլինի Ստամբուլում: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ այցի ընթացքում Թիլլերսոնը հանդիպելու է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սպասվում է, որ վերոնշյալ հանդիպումների ժամանակ օրակարգային թեմաներից են լինելու Սիրիայում քրդական ուժերի գործողությունները, կատարյան ճգնաժամի վերջին զարգացումները, ինչպես նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը: Վերջինիս թուրքական […]

Գերմանիայում բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ

Գերմանիայի «Քաղաքական գեղեցկության կենտրոն» նկարիչների միությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի կառավարության շենքի դիմաց: Ըստ «ANFA» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ ակցիան ուղղված է եղել մի քանի երկրի ղեկավարների դեմ, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սելման բին Աբդուլազիզը: Ակցիայի ժամանակ գերմանացի նկարիչ և քաղաքական ակտիվիստ […]

Հայտնի է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը

Հուլիսի 4-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարվել է ժողով, որի ընթացքում ընտրվել է պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը։ «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ նախաձեռնակ մարմնի ընտրությամբ պաշտոնապես սկսվեց պատրիարքի ընտրության գործընթացը։ Ժողովին, որի ընթացքում ընտրվել է նախաձեռնակ մարմինը, մասնակցել են հայ համայնքի հիմնադրամների վարիչները և պատրիարքության հոգևոր խորհրդի անդամները։ Նախաձեռնակ մարմնի ընտրված անդամները 17-ն են, որոնցից 4-ը […]

Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը։ Այս պահին 86 կասկածյալներից 30-ը կանալքի տակ են գտնվում։ Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թվում են իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, դատախազ Զեքարիա Օզը, չգործող ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն, ինչպես […]

Թուրքիայում հայկական եկեղեցու բակում «Արձանների պուրակ» է բացվել

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրրորդություն եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է բացվել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի՝ արձանախմբի բացմանը մասնակցել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն: Տեղեկացնենք, որ եկեղեցու տարածքում տեղադրվել են այնպիսի հայտյաց պատմական դեմքերի արձանները, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու […]

Մերկելի կուսակցությունը նախընտրական ծրագրում դեմ է Թուրքիայի եվրանադամակցությանը

Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակել է իշխող  «Քրիստոնյա-դեմոկրատական միության» (ՔԴՄ-CDU) նախընտրական ծրագիրը: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նախընտրական ծրագրի մեջ առանձին տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Չնայած այնտեղ կարևորվում է թուրք-գերմանական համագործակցությունը, այնումամենայնիվ, Գերմանիայի կանցլերը դեմ է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը (ԵՄ): Նախընտրական  ծրագրում  մասնավորապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի