27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում հայկական եկեղեցու բակում «Արձանների պուրակ» է բացվել

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրրորդություն եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է բացվել:

Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի՝ արձանախմբի բացմանը մասնակցել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն:

Տեղեկացնենք, որ եկեղեցու տարածքում տեղադրվել են այնպիսի հայտյաց պատմական դեմքերի արձանները, ինչպիսիք են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ու Քյազիմ Կարաբեքիրը: Կան նաև մշակութային գործիչների արձաններ՝ բանաստեղծ Յաշար Քեմալ, նկարիչ Աբիդին Դինո և այլք:

Նախագծն իրականացրել է թուրք քանդակագործ Մեթին Յուրդանուրը:

Նշյալ հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին: Հրդեհից լրջորեն վնասվել է 1876 թվականին: Վերակառուցվել է 1881 թվականին: Եկեղեցու վերականգնումը սկսվել է 2010 թվականին, երբ Սիվրիհիսարի շրջկենտրոնի սեփականությունը համարվող եկեղեցին  հանձնվել է Մշակույթի նախարարությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ