27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հոլանդիան չի ողջունում Թուրքիայի փոխվարչապետի այցը

Հոլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի այցը Հոլանդիա ողջունելի չէ:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Թյուրքեշի Հոլանդիա կատարելիք այցը նախատեսված է հուլիսի 15-ին, երբ լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին:

Հոլանդիայի կառավարության հայատարարության մեջ նշված է, որ առկա պայմաններում Թյուրքեշի կամ որևէ այլ թուրք պաշտոնյայի այցը Հոլանդիա ցանկալի չէ:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև  նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ