14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մերկելի կուսակցությունը նախընտրական ծրագրում դեմ է Թուրքիայի եվրանադամակցությանը

Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակել է իշխող  «Քրիստոնյա-դեմոկրատական միության» (ՔԴՄ-CDU) նախընտրական ծրագիրը:

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նախընտրական ծրագրի մեջ առանձին տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ:

Չնայած այնտեղ կարևորվում է թուրք-գերմանական համագործակցությունը, այնումամենայնիվ, Գերմանիայի կանցլերը դեմ է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը (ԵՄ):

Նախընտրական  ծրագրում  մասնավորապես նշվում է. «Մենք մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը, քանի որ թուրքական կողմը չի կատարել այն պայմանները, որոնք պահանջվում էին անդամակցության համար: Մենք մեծապես մտահոգված ենք Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես խոսքի և մամուլի ազատության հարցերում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ»:

Նշվել է նաև, որ Թուրքիան Գերմանիայի համար թե ռազմավարական, թե տնտեսական առումով մեծ նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով Գերմանիան կողմ է, որ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններն ավելի խորանան:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ