27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքել է թուրք փոխվարչապետի այցի վերաբերյալ Հոլանդիայի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Հոլանդիայի կառավարության կողմից արված այն հայտարարությանը, թե Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի՝ հուլիսի 15-ին Հոլանդիա կատարելիք այցը , այս պահի դրությամբ ցանկալի չէ:

Միջանկյալ նշենք, որ հուլիսի 15-ին լրանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարին: 

Ըստ թուրքական « Sozcu » թերթի կայքի՝ մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն նշել է, որ Հոլանդիայի իշխանությունների նմանօրինակ հայտարարությունը «պարզ ցույց է տալիս, թե ինչպես է այդ երկրում ընկալվում ժողովրդավարություն հասկացությունը»: 

Նրա խոսքերով, ըստ ծրագրի՝ նախատեսվում է, որ հուլիսի 15 հետ կապված հիշատակման արարողություններ կանցկացվեն նաև եվրոպական այն երկրներում, որտեղ զգալի թիվ է կազմում թուրք բնակչությունը: 

Հեղաշրջման փորձի 1 տարին լրանալու առթիվ Թուրքիայի նախագահի հրամանով, երկրի բոլոր նահանգներում պետք է տեղի ունենան հիշատակման արարողություններ: 

Հիշեցնենք, որ Հոլանդիայի և Թուրքիայի  միջև նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ:

 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ