27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը։

Այս պահին 86 կասկածյալներից 30-ը կանալքի տակ են գտնվում։ Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թվում են իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, դատախազ Զեքարիա Օզը, չգործող ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև Ստամբուլի և Տրապիզոնի ժանդարմեայի ներկայացուցիչներ։

Դատալսումներին ներկա է գտնվել նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանը։

Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ.-ի հունվարի 19-ին հրազենային կրակոցներից։
2012 թ.-ի հունվարի 17-ին  Դինքի սպանության կազմակերպիչ  Յասին Հայալը ցմահ, իսկ սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ