08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նոր լարվածություն Թուրքիայի և Գերմանիայի միջև

Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածություն է հասունանում: Թուրքական «Haber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի հետախուզական ծառայությունը սկսել է հետևել երկրում գտնվող 150 թուրքերի, ովքեր կասկածվում են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության օգտին լրտեսության մեջ: Գերմանիայում Թուրքիայի ներկայացուցչություններում աշխատող այդ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և տեխնիկական վերահսկում է սահմանվել:

Աղբյուրի պնդմամբ՝ նշյալ անձանց անվանացանկը և Գերմանիայում գտնվելու վայրի մասին տեղեկությունները տրամադրվել են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) գերմանական ենթակառույցների կողմից:

Նշվում է նաև, որ վերջին 6 ամսվա ընթացքում FETÖ-ի անդամները Գերմանիայի հետախուզական ծառայության համար տեղի թուրքերի վերաբերյալ 4 զեկույց են կազմել:

Թուրքական կայքը հիշեցնում է, որ 2017թ. ապրիլին դաշնային կառավարությունը խոչընդոտել էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Գերմանիայի թուրք ընտրողների հետ հանրաքվե անցկացնելու թուրք գործիչների փորձերը, իսկ գերմանական մի շարք սրահներ մերժել են թուրք քաղաքացիների հետ հանդիպման համար տարածք տրամադրել Էրդողանին, ով G-20 գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի սկզբին պետք է մեկնի Գերմանիա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք-գերմանական հարաբերություններում լուրջ լարվածություն էր առաջացել նաև Գերմանիայում ապաստանած ենթադրյալ FETÖ-ականների արտահանձնման և Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանացի զինորականներին այցելության թույլտվության շուրջ կողմերի միջև առկա անհամաձայնությունների պատճառով:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ