27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

G 20-ի գագաթաժողովին Էրդողանին չեն ուղեկցի ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակված թիկնապահները

Գերմանիայում տեղի ունենալիք մեծ քսանյակի (G 20) գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեն ուղեկցի ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած թիկնապահները:

Ըստ թուրքական «Türkiye» թերթի կայքի՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերը:

Ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Շաֆերից հետաքրքրվել է, թե ինչպես է Թուրքիան արձագանքել ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին Գերմանիա չբերելու պահանջին:

Գերմանիայի ԱԳՆ-ի մամուլի պատասխանատուն հայտնել է, որ Անկարայից ստացված տեղեկատվության համաձայն, Էրդողանի՝ Վաշինգտոնի ծեծկռտուքին մասնակցած թիկնապահները չեն ուղեկցի վերջինին Համբուրգ կատարելիք երկօրյա այցի ընթացքում:

«Դա շատ կարևոր է: Իմ կարծիքով Թուրքիան ողջամտություն ցուցաբերեց: Դա մեզ համար էլ շատ կարևոր է»,- ավելացրել է Շաֆերը:

Ավելացնենք, որ Համբուրգի ոստիկանապետը հայտարարել էր, որ եթե գագաթաժողովի շրջանակներում քաղաք ժամանած առաջնորդների թիկնապահները փորձեն միջամտել այդ օրերին սպասվող ցույցերն, ապա իրենք համապատասխան միջոցներ ձեռք կառնեն, այդ թվում՝ ձերբակալություններ:

Սպասվում է, որ գագաթաժողովի օրերին Եվրոպայի տարբեր քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր տեղի կունենան:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ