17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Գյուլենականները 2005-ին Դինքին սպանելու նպատակ են ունեցել

Թուրքիայում ազատազրկման դատապարտված հանցագործ աշխարհի պարագլուխներից մեկը՝ Քյուրշաթ Յըլմազը, խոստովանել է, որ գյուլենականները 2005 թվականին իրեն առաջարկել էին սպանել «Ակօս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլմազը ցուցմունք է տվել՝ պատմելով 2005-ին FETÖ-ի Անկարայի ներկայացուցչի հետ հանդիպման մասին: Միջանկյալ նշենք, որ FETÖ հապավումը նշանակում է ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն: Թուրքական իշխանությունները և մամուլն […]

Իրանը դրական է գնահատել Թուրքիայի որոշումը սահմանին պատ կառուցելու մասին

Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին արձագանքել է թուրք-իրանական սահմանին պատի կառուցման Թուրքիայի նախաձեռնությանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Քասըմին նշել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի կողմից սահմանի անվտանգությունն ապահովող ցանկացած գործողության իրականացումը: Մումուլի ասուլիսի ժամանակ խոսնակը նշել է, որ Թուրքիան ավելի վաղ իրանական կողմին տեղեկացրել էր սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին և Իրանը […]

Facebook-ում հայտնված անմոռուկը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացրել

Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրվա՝ մայիսի 14-ի առթիվ «Facebook» սոցիալական ցանցում կատարված նորամուծությունը: Այս օրերին ցանցի օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմվոլիկ նշանակությամբ մանուշակագույն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նույնացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ: «Facebook»-ը ձեզ խաբել է», «Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ծաղիկը Հայոց ցեղասպանության խորհրդանի՞շն […]

Թուրքիայի հայկական «Քամփ Արմեն» մանկատունը կվերակառուցվի իր սկզբնական տեսքով

Ստամբուլի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է «Արմեն ճամբար» (Kamp Armen) անվամբ հայտնի հայկական որբանոցի վերակառուցման նոր նախագիծը: Թուրքական  «Haberler.com» լրատվակայքի փոխացմամբ՝ նոր նախագծով նախատեսվում է պահպանել կառույցի նախնական տեսքը՝ դարձնելով այն սոցիալ-մշակութային հիմնարկ: Քաղաքային խորհրդի անդամ, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Շենքը վերածվեց սոցիալ-մշակութային հաստատության: Այժմ […]

Ստամբուլահայերը Արամ Աթեշյանի դեմ ստորագրահավաք են սկսել

Ստամբուլահայերը change.org–ում ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի։   Ստորագրահավաքի կազմակերպիչները կոչ են անում եկեղեցուց հեռացնել Արամ Աթեշյանին և հետ վերցնել նրա հոգևոր կոչումները։

Մահապատիժը իսլամում խնդիր չի հարուցում․ Վատիկանում Թուրքիայի դեսպան

Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, որ մահապատիժը որևէ կերպ չի հակասում իսլամի կանոններին: «Կաթոլիկ լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում թուրք դեսպանն, անդրադառնալով Թուրքիայում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քննարկումներին, ասել է, որ դա ժողովրդի պահանջն է: «Մահապատիժը ժողովրդի պահանջն է: Էրդողանը միայն բարձրաձայնում է այդ պահանջը: Մահապատիժը իսլամում տեսականորեն որևէ խնդիր չի հարուցում»,- ասել է Փաչաջըն: Վերջինս […]

Մայիսի 16-ին Սպիտակ տանը կկայանա Թրամփի ու Էրդողանի հանդիպումը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երկու նախագահների առանձնազրույցից հետո նաև պատվիրակությունների մակարդակով հանդիպումներ կկազմակերպվեն: Ավելի ուշ Թրամփը և Էրդողանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Աղբյուրի համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի նախագահը պատրաստվում է արտահայտել իր տեսակետը՝ Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին […]

Թուրքիայում նվազագույն պատիժ է սահմանվել «Ակոս»-ի մոտ սև պսակ դրած ազգայնամոլների համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրատան առջև սև պսակ դրած և սպառնալիքներ հնչեցրած անձնաց  թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել: «Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «Turan Ocakları» ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուչարը կրոնական և ազգային խտրականության վրա հիմնված հրապարակային վիրավորանքների և սպառնալիքների […]

Անկարան քննադատել է Բեռլինին՝ գյուլենական զինվորականներին ապաստան տրամադրելու համար

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Գերմանիայի ղեկավարությանը` գյուլենական շարժման հետ կապ ունեցող նախկին թուրք զինվորականներին այդ երկրում ապաստան տրամադրելու որոշման համար: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան ապաստան է տրամադրել այդ զինվորականներին՝ չնայած այն հանգամանքին, որ գյուլենականների հետ նրանց կապվածությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան: Նշվում է, որ […]

Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին․ Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին: Միջանկյալ նշենք, որ օրերս թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին հայտնել էր, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը երկիր կանխելու համար որոշել է պատ կառուցել թուրք-իրանական սահմանին: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի