26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 16-ին Սպիտակ տանը կկայանա Թրամփի ու Էրդողանի հանդիպումը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երկու նախագահների առանձնազրույցից հետո նաև պատվիրակությունների մակարդակով հանդիպումներ կկազմակերպվեն: Ավելի ուշ Թրամփը և Էրդողանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Աղբյուրի համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի նախագահը պատրաստվում է արտահայտել իր տեսակետը՝ Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին (ԺԻՈՒ-YPG) զինամթերք տրամադրելու հարցում:

Ըստ Էրդողանի՝ Վաշինգտոնի կողմից YPG-ին աջակցություն ցուցաբերելը սխալ է, քանի որ YPG-ին տրամադրված զենքը ուղղվելու է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ: Էրդողանը ԱՄՆ նախագահին կներկայացնի փաստեր և վավերագրեր, որոնք կոչված են ապացուցելու, որ YPG-ն «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) թևն է:

Թուրքիայի նախագահը կոչ կանի Թրամփին՝ հնարավորինս արագ հետ կանգնել YPG-ին զենք տրամադրելու որոշումից: Ըստ թուրքական աղբյուրի՝ Էրդողանը նաև երաշխիքներ կպահանջի ԱՄՆ-ից առ այն, որ YPG-ն Թուրքիայում և Սիրիայում դուրս չի գա «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ-ÖSO) դեմ:

Այցի ընթացքում կքննարկվեն նաև  Սիրիայի և Իրաքի խնդիրը, ԱՄՆ-ում ապաստանած և Թուրքիայում ահաբեկչական խմբավորման պարագլուխ համարվող Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումը: Օրակարգային թեմաներից կլինեն նաև ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող թուրքական «Halkbank»-ի  գլխավոր տնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլլայի և իրանական ծագմամբ Թուրքիայի քաղաքացի Ռեզա Զարրաբի դատավարությունները, ինչպես նաև՝ Ռուսաստանից S-400 հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու հարցը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ