26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Facebook-ում հայտնված անմոռուկը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացրել

Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրվա՝ մայիսի 14-ի առթիվ «Facebook» սոցիալական ցանցում կատարված նորամուծությունը: Այս օրերին ցանցի օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմվոլիկ նշանակությամբ մանուշակագույն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նույնացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ:

«Facebook»-ը ձեզ խաբել է», «Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ծաղիկը Հայոց ցեղասպանության խորհրդանի՞շն է», «Ի՞նչ է թաքնված Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ նշանի ետևում», «Facebook-ի հայկական խաղը՝ ընդդեմ թուրքերի», «Արդյո՞ք մենք երախտապարտ ենք Facebook-ին» և նմանատիպ վերնագրերով բազմաթիվ հոդվածներ են հայտնվել թուրքական լրատվակայքերում՝ միաբերան պնդելով, որ այս քայլով հռչակավոր համաշխարհային ցանցը ակնհայտ աջակցություն է ցուցաբերել հայերին և Հայոց ցեղասպանության հիշատակին:

Թուրքական մեդիան պնդում է, որ «Facebook»-ը չէր կարող Մայրերի տոնի համար պատահաբար ընտրած լինել հենց այդ խորհրդանիշը, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների ընթացքում անմոռուկը չափազանց լայնորեն պրոպագանդվել էր և գրեթե ողջ աշխարհում արդեն կապվում, նույնացվում է Ցեղասպանության հետ:

Թուրքական աղբյուրները հիշեցնում են, որ անմոռուկը ընտրվել էր որպես Հայոց ցեղասպանության հշատակի խորհրդանիշ, քանի որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում այն ասոցացվում է «չմոռանալու», «հիշելու» գաղափարի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ