Մեջլիսի հայ պատգամավորի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցության ուղերձ է հղել: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Մեծ եղեռնից անցել է 102 տարի: Սակայն այս հողերում կատարված ծանրագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության հետ մինչև օրս առերեսում տեղի չի ունեցել»,- ըստ ալևիական «Alevinet» լրատվամիջոցի՝ ասել […]