20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Թրամփը ի՞նչ կասի ապրիլի 24-ին․ թուրքական «Posta»

Իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով հայտնի թուրքական անվանի թերթերից «Posta»-ի կայքն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն ապրիլքսանչորսյան իր ուղերձում կհնչեցնի «ցեղասպանություն» եզրաբառը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը մինչև հիմա դեռ ոչ մի խոսք չի ասել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով ու ենթադրվում է, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղ չի գտնի նրա ուղերձում: Ավելի հավանական է համարվում այն ակնկալիքը, որ Թրամփն իր նախորդի նման կգերադասի «Մեծ եղեռն» ձևակերպումը՝ հայերեն հնչողությամբ:

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, այլ հանձնաժողովների նախագահներ և ընդդիմադիր կոնգրեսականներ (83 հոգի) նամակով դիմել են Սպիտակ տան ղեկավարին՝ ապրիլի 24-ին «ցեղասպանություն» եզրաբառն օգտագործելու համար»,- տեղեկացնում է «Posta»-ն:

Բայց քանի որ մայիսի 15-16-ին Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ապա ենթադրվում է, որ նա չի ցանկանա հանդիպումից առաջ լարվածություն ստեղծել «ցեղասպանություն» տերմինի օգտագործման պատճառով:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ