26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում որոշել են սպանված հայ զինվորի ընտանիքին 10.900 դոլար փոխհատուցում վճարել

Թուրքական դատարանը որոշում է կայացրել 40000 թուրքական լիրա (10900 դոլար) փոխհատուցում վճարել այդ երկրի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ սպանված հայազգի Սևակ Բալըքչըի ընտանիքին:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ավելի վաղ Սևակի ընտանիքը փոխհատուցման պահանջով հայց էր ներկայացրել դատարան: Անկարայի զինվորական դատարանը ընտանիքին ընդհանուր առմամբ 40000 լիրա փոխհատուցում վճարելու որոշում է կայացրել` 16000-ական լիրա Սևակի ծնողներին Անի և Կարապետ Բալըքչըներին, ևս 8000-ը քրոջը` Լերնա Բալըքչըին:

Բալըքչը ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը այս որոշումը բողոքարկել է բարձրագույն դատարանում: Հալավուրթը բողոքը հիմնավորել է նրանով, որ փոխհատուցման համար որոշված գումարի չափը շատ ավելի փոքր է, քան սովորաբար որոշվում է նմանատիպ դատավարությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած հրազենային կրակից: Պաշտոնական վարկածի համաձայն, Աղաօղլուն դիտավորյալ սպանություն չի կատարել, այլ’ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով է սպանել Սևակին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ