07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկարան քննադատել է Բեռլինին՝ գյուլենական զինվորականներին ապաստան տրամադրելու համար

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Գերմանիայի ղեկավարությանը` գյուլենական շարժման հետ կապ ունեցող նախկին թուրք զինվորականներին այդ երկրում ապաստան տրամադրելու որոշման համար:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան ապաստան է տրամադրել այդ զինվորականներին՝ չնայած այն հանգամանքին, որ գյուլենականների հետ նրանց կապվածությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան: Նշվում է, որ այդ որոշումը չի համապատասխանում  դաշնակցային հարաբերությունների ոգուն և կարող է վնաս հասցնել 2 երկրների միջև առկա բազմակողմանի կապերին:

«Գերմանական իշխանությունները, անտեսելով ժողովրդավարության սկզբունքներն և դաշնակցային պարտավորությունները, իրենց դռները բացել են հեղաշրջման գաղափարախոսության առջև»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում նշվում է, որ թուրքական կողմը սպասում է, որ Գերմանիան կվերանայի այդ որոշումը և բոլոր ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում FETÖ-ի («Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություններ») դեմ պայքարում կմիանա Թուրքիայի գործողություններին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ