05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահապատիժը իսլամում խնդիր չի հարուցում․ Վատիկանում Թուրքիայի դեսպան

Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, որ մահապատիժը որևէ կերպ չի հակասում իսլամի կանոններին: «Կաթոլիկ լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում թուրք դեսպանն, անդրադառնալով Թուրքիայում մահապատիժը վերականգնելու վերաբերյալ քննարկումներին, ասել է, որ դա ժողովրդի պահանջն է:

«Մահապատիժը ժողովրդի պահանջն է: Էրդողանը միայն բարձրաձայնում է այդ պահանջը: Մահապատիժը իսլամում տեսականորեն որևէ խնդիր չի հարուցում»,- ասել է Փաչաջըն:

Վերջինս անդրադարձել է նաև Թուրքիայում սահմանադրության փոփոխությունների թեմայով Եվրոպայից հնչող քննադատություններին:
Դեսպանը պնդել է, որ արևմտյան մամուլը սխալ է մեկնաբանում սահմանադրական փոփոխությունները Թուրքիայում:

«Այլ ավելին կմեծանա ժողովրդավարության փորձը, կմեծանա հաշվետվողականությունը և իշխանության բաժանումը»,- ասել է Փաչաջըն:

Վերջինս անդրադարձել է նաև Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուջելի թեմային: Այս համատեքստում Փաչաջըն ասել է, որ իր երկրի արդարադատության համակարգը ինքնուրույն է գործում, և այդ պատճառով Յուջելին չի կարող օգնել նույնիսկ Հռոմի Պապը:

«Այս գործում չի կարող օգտակար լինել նույնիսկ Հռոմի Պապի ներման կոչը»,- ասել է Փաչաջըն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ