27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիեւի շանտաժը

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը վստահ է՝   Թուրքիան երբեք առիթը բաց չի թողնում Ադրբեջանին  հայկական  կողմի դեմ սրելու համար։

«Իսկ Ադրբեջանն այդ սպանություններով Մինսկի խմբին շանտաժ է անում, որ թեքվի Ադրբեջանի կողմը ու Հայաստանին պարտադրի զիջումների գնալ։ Մինսկի խումբը բազմիցս նշել է՝ այս հիմնախնդիրը պիտի խաղաղ ճանապարհով լուծվի, իսկ ադրբեջանն, ինչպես  ասացի,  շանտաժ է անում»։
Այսուհանդերձ, թուրքագետը շեշտեց՝ իր կարծիքով  Ադրբեջանը չի ցանկանա  պատերազմով ինչ -որ հարցեր լուծել նախ այն բանի համար, որ հայկական կողմի հզորության մասին գիտակցում է  այդ երկիրը, բացի այդ ՝  Մինսկի խումբը այդ երկրին խստորեն կպատժի  նման քայլի դիմելու պարագայում։
Թուրքագետը շեշտեց՝ գաղտնիք չէ, որ Թուրքիան բազմիցս աջակցել է Ադրբեջանին՝ հայկական կողմի դեմ դավեր նյութելու համար, բայց դա չի արվում այն բանի համար, որ Թուրքիան ուզում է Արցախն Ադրբեջանինը լինի։
 «Թուրքիան  այդ քայլերը անում է իր համար,  ոչ թե Ադրբաջանի, քանի որ այդ երկիրը չի ցանկանում, որ  Հայաստանը հզորանա», – նշեց թուրքագետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ