«Էրդողանը պիտի հասկանա՝ ԱՄՆ-ն Թուրքիան չէ» /տեսանյութ/
Գրեթե տասը օր առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում ակնհայտերեն երևում էր՝ ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական Demokrathaber.com լրատվակայքը մանրամասնեց՝ միջադեպը տեսանկարահանել է «Ամերիկայի ձայնը»:
Դրանում պարզ երևում էր, որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայից հետևում էր խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված հարձակմանը, ապա դուրս էր եկել մեքենայից և շարունակել դիտել բախումը:
Այս իրադարձությունը, բնականաբար, մեծ աղմուկ բարձրացրեց լրատվադաշտում:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը լրագրղների հետ զրույցում նշեց՝ Թուրքիայում կա ընտրազանգված, որը նույնիսկ հիանում է Էրդողանով, պարծենում, որ իրենց նախագահի թիկնազորը կարողացել է ԱՄՆ-ում մարդկանց ծեծի ենթարկել, որոշներն էլ ուրախ են այն բանի համար, որ իրենց երեխաների համար կազմակերպվում են Ղուրանի ուսուցման դասընթացներ, կամ էլ ուսուցչունին իրավունք ունի գլխաշորով գնալ դպրոց ու դասավանդել:
«Բայց մի բան Էրդոյանը պիտի լավ հասկանա. ԱՄՆ-ն Թուրքիան չէ», – նշեց բանախոսը: