14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մերկելը ակնարկել է Թուրքիայի ռազմաբազայից գերմանական զորակազմի դուրսբերման մասին

Գերմանիան  այլընտրանքային տարբերակ է փնտրում Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանական զինվորական անձնակազմը տեղափոխելու  համար:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Միջանկյալ նշենք, որ թուրքական մամուլում  լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան հերթական անգամ արգելել է գերմանացի պատտգամավորներին մեկնել Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազա: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շեյբերթը նշյալ քայլը որակել է որպես անընդունելի: Իսկ Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը տեղեկացրել է, որ հարցը քննարկվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:

«Գերմանական ստորաբաժանումների համար քննարկում ենք այլընտրանքային տարբերակ: Հնարավոր է, որ դա կլինի Հորդանանը»,-նշել է Մերկելը:

Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ ըստ «Spiegel Online» կայքի՝ բացի Հորդանանից  գերմանական ստորաբաժանումների համար այլըտրանքային տարբերակ կարող են լինել նաև Քուվեյթը և Կիպրոսը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ