26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում Թուրքիայի դեպսանատունը հայտարարել է, որ թուրքերը ինքնապաշտպանվել են

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչըն ԱՄՆ պետքարտուղարություն է հրավիրվել, Վաշինգտոնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձկման միջադեպի առնչությամբ:

Թուրքական «Kanalb» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել կատարվածի առիթով:

Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի դեսպանատան առջև անցակցվող  բողոքի ակցիայի ժամանակ թուրքական անվտանգության ուժերի կողմից բռնության կիրառմամբ:

Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ երբեք չի կարելի խոսքի ազատությանը բռնությամբ պատասխանել:

Հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, որտեղ նշվում է, թե  թուրքերը ինքնապաշտպանվել են:

Թուրքական դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ցուցարարները սադրել են նախագահ Էրդողանին ողջունելու համար հավաքված ամերիկացի թուրքերին և վերջինները պատասխանել են՝ դիմելով ինքնապաշտպանության: Հույս ունենք, որ առաջիկայում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն նման սադրիչ միջադեպերը կանխելու համար»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ